воскресенье, 17 сентября 2017 г.

Բնության հատուկ պահպանվող տարածքներ...

Բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնատարածքներ և առանձին բնական օբյեկտներ, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջապահական, պատմամշակութային, զբոսաշրջության, գեղագիտական արժեք են ներկայացնում և լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես ենթակա չեն տնտեսական շահագործման ու քաղաքացիական շրջանառության, և որոնց համար օրենքով սահմանված է պահպանության հատուկ կարգ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներնապահովում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, բնաշխարհիկմնացուկային բուսատեսակների ու կենդանատեսակների, անկենդան բնության առանձին օբյեկտների պահպանությունը բնական միջավայրում.
 Բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգման միջազգային համակարգով առանձնացվում են պահպանվող տարածքների 6 հիմնական կարգավիճակներ՝ արգելավայրազգային պարկարգելոցբնության հուշարձան, ցամաքային և ծովային պահպանվող լանդշաֆտները կառավարվող պաշարներով պահպանվող տարածք:
Արգելավայրերը մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածքներն են, որտեղ ապահովվում են էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համալիրների և նրանց տարրերի տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը։ Ներկայումս հանրապետությունում ստեղծված են 26 արգելավայրեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 102 212.93 հա, որը Հայաստանի Հանրապետության տարածքի 3.44%-ն է:
Ազգային պարկ, բնության հատուկ պահպանվող տարածք, բևապահպանական, գիտահետազոտական պետական հիմնարկ, օրենքով սահմանված, առանձնացված գիտական, կրթական, բնապահպանական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիայի և այլ արժեքներ ներկայացնող տարածք, որը ստեղծվում է բնական պաշարների, լանդշաֆտների, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանության, հանգստի և ճանաչողական, զբոսաշրջության կազմակերպման ու տնտեսական գործունեության նպատակներով։ Ըստ գործառական նշանակության, պահպանության և օգտագործման բնույթի՝ ազգային պարկում առանձնացվում են հատուկ գոտիներ. արգելոցային՝ պահպանության խիստ ռեժիմով, ռեկրեացիայի՝ հանգստի և զբոսաշրջության կազմակերպման, տնտեսական՝ ազգային պարկի ռեժիմին համապատասխան տնտեսական գործունեության ծավալման համար:
Առաջին ազգային պարկը կազմավորվել Է 1872-ին՝ ԱՄՆ-ում (Ելոուսթոն գետի վերնագավառում):
ՀՀում գործում են Սևան և Դիլիջան ազգային պարկերը, որոնց ընդհանուր տարածքը կազմում Է 178102 հա.:
Արգելոց (արգելանոց), բնության կամ ջրային տարածքի հատուկ պահպանման տեղամաս, որն ունի գիտական, մշակութային, հողապաշտպան, ջրապաշտպան և պատմական նշանակություն։ Գիտա-հետազոտական հիմնարկ է, որի խնդիրն է պահպանել տվյալ շրջանին բնորոշ բուսական ու կենդանական աշխարհը, ընդերքի հարստությունները, բուծել ու բազմացնել հազվագյուտ ու անհետացող վայրի կենդանիներ ու թռչուններ, ուսումնասիրել բնության զարգացման օրինաչափությունները:
Արգելոցում իրականացվում են բնական էկոհամակարգերի, բնական լանդշաֆտների, կենսաբանական բազմազանության գիտական ուսումնասիրություններ, պահպանություն, հաշվառում, գույքագրում, մոնիտորինգ և զբոսաշրջության նպատակով դրանց օգտագործում։ Արգելոցը ենթակա չէ տնտեսական օգտագործման։
Արգելոցները լինում են չափանմուշային, սուկցեսիոն և պահուստային։
Չափանմուշային արգելոցները ստեղծվում են տնտեսական գործունեության չենթարկված, բնորոշ և կայուն էկոհամակարգերից բաղկացած տարածքներում՝ գիտական և բնապահպանական նպատակներով։ Արգելվում է բնական շարժընթացներին հակասող ցանկացած միջամտություն։ Իրականացվում են միայն հակահրդեհային և Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների փրկությանն ուղղված միջոցառումներ։ Բացառվում են կենսատեխնիկական և կարգավորող միջոցառումները, ինչպես նաև զբոսաշրջության բոլոր ձևերը։Սուկցեսիոն արգելոցները ստեղծվում են տնտեսական գործունեության ենթարկված տարածքներում։ Իրականացնում են կարգավորող և կենսատեխնիկական միջոցառումներ։ Թույլատրվում է կանոնակարգված էկոլոգիական զբոսաշրջություն։Պահուստային արգելոցները ստեղծվում են արժեքավոր և հազվագյուտ բույսերի ու կենդանիների վերարտադրության և պահպանության նպատակով։ Կենսատեխնիկական և կարգավորող միջոցառումներով բարելավվում են բույսերի աճելավայրերն ու կենդանիների բնակավայրերը։ Պահպանության հիմնական օբյեկտներն ընդգրկված չեն էկոզբոսաշրջությանմեջ։
ՀՀում գործում է 3 արգելոց՝ Խոսրովի անտառՇիկահողի և Էրեբունի արգելոցները, ընդհանուր տարածքը՝ 39615 հա (ՀՀ տարածքի 1, 33%-ը):
Բնության հուշարձանբնության հատուկ պահպանվող տարածք, բնության բացառիկ կամ տիպիկ, գիտական, պատմամշակութային և գեղագիտական հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ։ Ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը, պահպանման կարգը՝ այն պետական մարմինը, որն օբյեկտը հայտարարում է բնության հուշարձանները։ Հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը վնասում է այն կամ վատթարացնում նրա վիճակն ու պահպանությունը։ բնության հուշարձանների (կենդանի կամ անկենդան) պահպանության կարգը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանների համար կազմված անձնագրով, որտեղ նշվում է նրա անվանումը, դասակարգումը, նշանակությունը, նկարագրությունը, չափագրությունը, տեղադիրքը, կոորդինատները, զբաղեցրած տարածքը (պահպան. գոտու հետ միասին), պահպանությունն իրականացնող մարմինը ևվերջինիս պարտավորություևները:ՀՀ բնության կենդանի հուշարձանների են արևելյան սոսու մնացուկային պուրակը (ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ մոտ), Գրիֆիթի հուդայածառը(Մեղրու նախալեռնային շրջան) և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև, և ճառագայթաձևմերկացումները (ԱզատիԱրփայիՀրագդանի կիրճեր), հրաբխային կոները(ԳեղամաՎարդենիսի լեռնավահաններ), ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը (ԳորիսԽնձորեսկ), ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ (ԹռչկանՋերմուկիՇաքիի) և այլ:
  









Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...