Տնտեսություն
Երկրագործություն
Միջնադարյան Հայաստանում
տնտեսության, ու բարեկեցության հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր՝
իր երկու ճյուղերով՝ երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Մարդկության
առաջացումից ի վեր Հայկական լեռնաշխարհում զբաղվել են գյուղատնտեսությամբ,
քանի որ երկրագործության ու անասնապահության համար երկիրը բարենպաստ պայմաններ ուներ։
Լեռնաշխարհի խոշոր գետերի՝ Եփրատի, Արաքսի, Կուրի, Տիգրիսի ու Ճորոխի հովիտները
հացահատիկի մշակման, բանջարանոցային մշակաբույսերի ու այգեգործության զարգացման լավագույն
շրջաններ էին։ Հայտնի էին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի
(Ալաշկերտի), Բասենի և այլ դաշտեր։ Հացաբույսերից լայն տարածում էր գտել ցորենի, գարու, հաճարի, բրնձի մշակումը։