Հնագույն քաղաք Անին հիմնադրվել է ավելի քան 1600 տարի առաջ և եղել է ժամանակաշրջանի աշխարհի ամենամեծ մայրաքաղաքներից մեկը: Այսօր այն ավերակ է: Տեղակայված լինելով ներկայիս Թուրքիայի արեւելյան մասում` Ստամբուլից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, Անին կառուցվել է առևտրական բանուկ ճանապարհների խամչերուկում և 11-րդ դարում վեր ածվել ավելի քան 100 հազար բնակչություն ունեցող պարսպապատ ծաղկուն քաղաքի:
Իր ծաղկման գագաթնակետին` Հայոց թագավորության մայրաքաղաք Անին
եղել է հարստության, շքեղության և ճարտարապետական հրաշալիքների քաղաք: Այն հայտնի
է եղել նաև որպես հազար ու մի եկեղեցիների քաղաք, իսկ նրա եկեղեցական կառույցները,
արքայական պալատները և ամրոցներն իրենց տեխնիկական և գեղագիտական լուծումներով համալրել
են աշխարհի առաջատար կառույցների շարքը
:

Ավելի քան 700 տարի մոռացության մատնված նրա ավերակները զոհերն
են թուրք կողոպտիչների ու բարբարոսների, ովքեր փորձել են վերացնել հայոց պատմության
հետքերն այդ տարածաշրջանում:
Комментариев нет:
Отправить комментарий