Ձկնորսություն, արդյունաբերական, ձկնարդյունաբերության ճյուղ, որը Համաշխարհային օվկիանոսից, ծովերից, լճերից, գետերից, ջրամբարներից արդյունահանում է տարբեր տեսակի ձկներ (որսի մոտ 90%), ծովային կաթնասուններ, փափկամորթներ, խեցգետնակեր
եր, ջրային բուսականություն։Ձկնորսությունը մարդու տնտ. գործունեության հնագույն ձևերից է և հայտնի է եղել գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հնագիտական հուշարձանները հաստատում են, որ դրանով մարդն զբաղվել է դեռևս վերին պալեոլիթում (հայտնաբերված են ոսկրե պարզունակ կարթեր և այլն) և հատկապես բնորոշ է եղել Մադլենյան մշակույթին:Շատ ցեղերի համար (օրինակ, Հյուսիսային Ամերիկայի հնդիկների համար): Ձկնորսություն ապրուստի հիմնական աղբյուրն էր։