Ֆրանսահայեր, Ֆրանսիայում բնակվող հայերը։ Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ 6-րդ դարում։ Նրանց թիվը աստիճանաբար ավելացել է
հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից (XIV դար) հետո, ապա՝ XV-XVI դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսելում, Փարիզում և մի քանի այլ քաղաքներում։ Հայերը Ֆրանսիայում բնակվում են հիմնականում Փարիզ, Մարսել, Վերսալ, Լիոն, Նիցցա, Պուատիե, Լա Ռոշել, Բորդո, Սեն Շամոն, Վիեն, Վալանս և այլ քաղաքներում։
Սրանք Ֆրանսիայի ամենահայաշատ քաղաքներն են, որտեղ հայերը հայտնվել են դեռ վաղ միջնադարում։ Աղբյուրները հիշատակում են Սիմոն եպիսկոպոսին, ով 591 թ.-ին հյուրընկալել է Տուր քաղաքի մայր եկեղեցում։ Ֆրանսիացիների և հայերի միջև ռազմական և առևտրական հարաբերությունները զարգացել են 11-14-րդ դդ.-ում՝ խաչակրաց արշավանքների և Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում՝ մասնավորապես Լուսինյանների օրոք, երբ բազմաթիվ ռազմական, ինչպես նաև «ամուսնական դաշինքներ» են կնքվել հայ և ֆրանկ ազնվականների միջև։
Ֆրանսահայ համայնքը մասնավորապես
ստվարացավ, երբ Մեծ
եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների հազարավոր ընտանիքներ
և որբեր հաստատվեցին Ֆրանսիայում։ Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայում մեծ թիվ են կազմում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված
հուշարձանները։ 2003 թ.-ի ապրիլի
24-ին Փարիզի կենտրոնում տեղադրվեց Դավիթ
Երևանցու՝ Կոմիտասի 4-մետրանոց բրոնզե
արձանը՝ «Երգահան Կոմիտասի և 1915 թ.-ին Օսմանյան
կայսրությունում իրականացված 20-րդ
դարի առաջին ցեղասպանության զոհ 1.5 միլիոն հայերի հիշատակին» մակագրությամբ։ Ներկայումս Ֆրանսիայում ապրող հայերի թիվը 900 հազար է։среда, 8 ноября 2017 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Saying Googbye
My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...
-
Ուզում եմ լսել լռության ձայնը... Մարդիկ չգիտեն որ լռությունը լուռ չէ, այն խոսում է։ Երբ լռում ենք լսում ենք լռության տարօրինակ, բայց միևն...
-
Աշուն էր Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով ճամփորդ...
-
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ ։ ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականա...
Комментариев нет:
Отправить комментарий