среда, 15 мая 2019 г.

Դատարաններ․


Անհատական աշխատանք հասարակագիտությունից։

Թեմա։Դատարան

Աշակերտուհի։Կարապետյան Էլեն

Խորհրդատու։ Կարապետյան Վարդան

Դատարան, պետության կողմից ստեղծված մարմին, որը կոչված է իրականացնելու արդարադատությունը։
 ԽՍՀՄ-ում դատարանների կազմակերպման և գործունեության հիմնական սկզբունքները հռչակված են ԽՍՀՄ սահմանադրությամբ, ավելի մանրամասն՝ ԽՍՀ Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների դատարանակազմության օրենսդրության և ԽՍՀ Միության ն միութենական հանրապետությունների քրեական դատավարության, ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքներով։ Դատարանների կազմակերպման, գործունեության հարցերը կարգավորվում ևն նաև միութենական ևանրապետությունների համապատասխան օրենսդրություններով։ ԽՍՀՄ-ում դատարանները դատական նիստում քննում են քաղաքացիակաև և քրեական գործեր և կայացնում վճիռ կամ դատավճիռ։ ԽՍՀՄ դատական համակարգը կազմում են՝ ԽՍՀՄ, միութենական, ինքնավար հանրապետությունների գերագույն դատարանները, մարզային, երկրամասային, Մոսկվայի ու Լենինգրադի քաղաքային դատարանները, ինքնավար մարզերի և ազգային օկրուգների դատարանները, շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները, ինչպես նաև զինտրիբունալները։

Գործող դատարանակազմությունը Հայաստանի Հանրապետությունում

Դատական իշխանությունն իրականացնում են դատարանները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն է (այսուհետ՝ վճռաբեկ դատարան), որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը։ Հայաստանի Հանրապետությունում գործում են նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները։ Առաջին ատյանի դատարաններն են՝
ընդհանուր իրավասության դատարանները.
վարչական դատարանը:

Վերաքննիչ դատարաններն են՝

քրեական վերաքննիչ դատարանը.

քաղաքացիական վերաքննիչ դատարանը.

վարչական վերաքննիչ դատարանը:

Վարչական դատարանը և վարչական վերաքննիչ դատարանը մասնագիտացված դատարաններ են։

Ընդհանուր իրավասության դատարան

ՀՀ դատական համակարգի առաջին օղակի դատարանները առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարաններն են, որտեղից սկսվում է դատական գործերի քննությունը․ Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի։ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննությունը, որպես կանոն, իրականացվում է դատավարական օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգերով։
Քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։
Ընդհանուր իրավասության դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։

Ընդհանուր իրավասության դատարանները, դատավորների թվակազմը և նստավայրերը

1. Երևան քաղաքում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 13 դատավորի կազմով.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 11 դատավորի կազմով.

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով.

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով։

2. Մարզերում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 10 դատավորի կազմով.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով.

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով։

3. Վարչական շրջանի (վարչական շրջանների) ընդհանուր իրավասության դատարանի նստավայրը գտնվում է համապատասխան վարչական շրջանի (վարչական շրջաններից մեկի) տարածքում։

4. Մարզի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է մարզկենտրոնի վարչական տարածքում։ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրը գտնվում է այդ մարզերից որևէ մեկի մարզկենտրոնի վարչական տարածքում։ Ընդհանուր իրավասության մարզային դատարանը կարող է ունենալ այլ նստավայրեր մարզի վարչական տարածքում։

Երբ դիմել դատարան

Դատարան պետք է դիմել բոլոր այն դեպքերում, երբ առկա է որևէ վեճ այլ անձի կամ կազմակերպության հետ, այն չի ենթադրում որևէ հանցանքի կատարում այդ անձի կամ կազմակերպության ղեկավարի կողմից, որը նախատեսված է քրեական օրենսգրքով։ Դատարան դիմելը վեճը լուծելու միակ օրինական տարբերակն է, եթե սպառվել են բանակցությունների միջոցով հարցը լուծելու հնարավորությունները։

Ով կարող է դիմել դատարան

Դատարան կարող է դիմել ցանկացած չափահաս և գործունակ անձ, եթե վեճը վերաբերում է անձամբ իրեն, կամ նա ներկայացնում է իր մերձավոր ազգականին։ Այլ դեպքերում դատարանում հանդես գալու իրավունք ունեն միայն փաստաբանները։ Ամեն դեպքում մինչև ինքնուրույն որևէ քայլ ձեռնարկելը ցանկալի է դիմել որևէ փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակի ․ Սխալ գործողությունները կամ մարտավարությունը կարող է անդառալի հետևանքներ առաջացնել գործի համար։

Որ Ընդհանուր իրավասության դատարան դիմել

Ընդհանուր կանոնի համաձայն նախ պետք է պարզել պատասխանողի բնակության վայրը։ Հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան։Առկա են նաև բացառություններ, որոնք նախատեսված են օրենքով։









Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...