Բջնի, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից
18 կմ հարավ-արևմուտք մակերես` 42.81կմ2 ։ Գտնվում է Հրազդան գետի աջ
ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։
Հայտնի է իր հանքային
ջրով և շատ Պատմամշակութային
հուշարձաններով։
Բնակչություն
Բջնիի ազգաբնակչության փոփոխությունը.
Տարի
|
1873
|
1931
|
1959
|
1970
|
1979
|
1989
|
2001
|
2004
|
Բնակիչ
|
1056
|
2074
|
1589
|
1918
|
1738
|
2393
|
2882
|
2889
|
Տնտեսություն
Բնակչությունը
զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ
և թռչնաբուծությամբ։ 1967 թվականին գյուղում
հայտնաբերվել է՝ածխաթթվական, սիլիկատային, բորային, հիդրոկարբոնատքլորիդային, նատրիումական, ցածր և միջին
ջերմաստիճանների հանքային ջուր, որը կապված
էր տեկտոնական խախտումների հետ ։ ԽՍՀՄ տարիներին
գործել է Բջնիի հանքային
ջրերի գօրծարանը, ներկա պահին այն
չի գործում ։
Բջնիի կենտրոնում են գտնվում Սբ.
Գևորգ (XIII դար) և Սբ.
Աստվածածին (1031 թ.) եկեղեցիները, իսկ հյուսիսարևելյան կողմում՝
Սբ. Սարգիս եկեղեցին (VII դար)։
Ս.Սարգիս եկեղեցի VIIդ.
Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական
հոդված՝ Սուրբ Սարգիս եկեղեցի
(Բջնի)։
Բջնիի արևելյան մասում` բլրի գագաթին,
սրբատաշ տուֆից VII դ. կառուցվել է Ս. Սարգիս խաչաձև
գմբեթավոր եկեղեցին։ Կառույցը իր արտակարգ փոքր
չափերի (Հայաստանի նույնատիպ եկեղեցիներից ամենափոքրն է) պատճառով խիստ
պարզեցված է։
Բջնիի ամրոց
Ամրոցի
պարիսպները 2007-2008 թթ վերանորոգումից հետո
Միջնադարյան
ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը,
գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի
արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված
բարձրադիր հրվանդանի վրա: Հիմնադրման ստույգ
ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում
է վաղ միջնադարից:
Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են
քարաժայռերի վրա եղած հինավուրց
բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից
պաշտպանող կարևոր հենակետ:
Ամրոցը
գյուղը բաժանում է երկու մասի
(Մեծ Բջնի և Փոքր
Բջնի): Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից
ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր
ժայռերով, իսկ հյուսիսից և
արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված,
կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում
է 120 մ: Մուտքը հյուսիսային
կողմից է: Ամբողջ բերդատարածքը
բաժանված է Մեծ և
Փոքր մասերի, որոնք իրարից
անջատվել են պարսպաշղթայով: Բերդատարածքը
խիտ կառուցապատված է եղել: Այստեղ
նշմարելի են բազմաթիվ շինությունների
ավերակներ ու հետքեր: Մեծ
ամրոցում է գտնվել բազալտե
քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված
թաղածածկ ջրամբարը: Իսկ Փոքր կամ
Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝
պարսպաշղթայի մոտ, կառուցվել է
դեպի Հրազդան գետը տանող
թաղածածկ ու կամարակապ մուտքով
գաղտնուղին: Բերդը ավերվել և
ամայացել է XVI-XVII դդ.:
1977-1978 թթ., Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Ի.
Ղարիբյանի ղեկավարությամբ, այստեղ պեղումներ է
կատարել, որոնց շնորհիվ բացվել
են IX-X դդ. կենտրոնագմբեթ Ս.
Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած,
թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու
մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը,
գաղտնուղին:
2007-2008 թթ-ից սկսվել են
ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես
նաև տարածքի պեղումների աշխատանքները:
Պատմական
ակնարկ
սբ. Աստվածածին եկեղեցին 1031թ․
Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Առաջին անգամ
նրա մասին հիշատակում է
պատմիչ Ղազար Փարպեցին։ Բջնեցի
Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ
զինակիցներից էր։
11-րդ դարում Բջնին իր շրջակայքով
անցնում է Պահլավունիների իշխանական
տոհմին։ Այդ ժամանակ էլ, Հովհաննես-Սմբատ թագավորի հրամանով դառնում է եպիսկոպոսանիստ
ավան։
1066 թվականին
կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել
Բջնիում։ 13-րդ դարի սկզբներին
Բջնին անցնում է Զաքարյան
հայ իշխանների տնօրինությանը։
1387-1388 թվականներին
գյուղը ենթարկվում է Լենկթեմուրի ավերածություններին։
1673 թ. այստեղ իջևանել է
Ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը։ 1770 թվականին Բջնի է այցելել
նաև ճանապարհորդ Տուրնեֆորը։
Միջին դարերում Բջնին հայ գրչության
կարևորագույն կենտրոններից էր։ Մեզ են
հասել 12-17-րդ դարերի այնտեղ
ընդօրինականացված հայերեն մի քանի
ձեռագրեր։ Ըստ տեղեկությունների՝ Բջնի բերդը կառուցել են Պահլավունիները՝ 11-րդ
դարում։Ենթադրվում է, որ այստեղ
են դրվել Բջնիի վանքում
գրված բազմաթիվ ձեռագրերը։ Մեզ են հասել XII-XVII
դդ. այնտեղ ընդօրինակված հայերեն
մի քանի ձեռագրեր: Միջին
դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր: Բջնիի միջնադարյան
ճարտարապետության զարդը գյուղի կենտրոնում
գտնվող սբ. Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել
է Գրիգոր Մագիստրոսի պատվերով՝
1031 թվականին։ Բջնիի արևելյան մասում`
բլրի գագաթին, սրբատաշ տուֆից VIIդ. կառուցվել է Ս.Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին։
Եկեղեցու պատերին կան վիմափոր
արձանագրություններ, ժայռապատկերների ոճով երկու կենդանապատկեր։
Վերանորոգվել է 1947 թվականին։
Комментариев нет:
Отправить комментарий