воскресенье, 5 мая 2019 г.

Շուշիի ազատագրում․անհատական աշխատանք



Անհատական աշխատանք պատմությունից։

Թեմա։Շուշիի ազատագրում

Աշակերտուհի։ Կարապետյան Էլեն


Շուշիի ազատագրումը (հայտնի է նաև Հարսանիք լեռներում ռազմագործողություն, Շուշիի գրավումանվանումներով), Արցախյան պատերազմի մաս կազմող ռազմական գործողություն է, որը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի (համաձայն ադրբեջանական տեսակետի՝ Ադրբեջանի Հանրապետության Շուշիի շրջանի) Շուշի քաղաքում և բնակավայրի մատույցներում և իրականացվել է հայկական զինված ուժերի, այդ թվում՝ կամավորական ջոկատների կողմից:




Ստեփանակերտի և հարակից հայկական բնակավայրերի ռմբակոծում

Ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող Շուշիից Արցախյան պատերազմի սկզբում անընդհատ հրթիռակոծությունների էին ենթարկվում Ստեփանակերտ քաղաքն ու հարակից բնակավայրերը: Կաթվածահար վիճակում էր գտնվում հաղորդակցությունը: Շուշին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։ 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով Արցախի Հանրապետության պաշտոնական տվյալներով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։
Ինքնապաշտպանության ուժերի 1991 թվականի վերջին և 1992 թվականի սկզբին հայկական զինված ստորաբաժանումների հաջող գործողությունները, մի շարք ադրբեջանական կրակակետերի ճնշումը, Խոջալու բնակավայրի ազատագրումն ու օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական նախադրյալներ Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար։


Առանձին ռազմական գործողություններ

Առանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992 թվականի հունվարի 25-26-ին Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայկական զինուժին հաջողվել է ետ մղել ադրբեջանական բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների։
Այդ հարձակումից հետո շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի հրթիռահրետակոծությունները։ Մեկ շաբաթվա ընթացքում Շուշիից ադրբեջանական զինուժը արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ։ 1992 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք։




Հարսանիք լեռներում ռազմագործողություն

«Շուշիի ազատագրման 15-ամյակ» հուշադրամ
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին և արմատական բեկում է առաջացել Արցախյան պատերազմում։
Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:
Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ և այլն) հետաձգվել էր։ ԻՊՈւ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և 1 պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման։
Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին հետևյալ մանրամասներով.
Հակառակորդը շրջանաձև դիրքեր է գրավում Շուշիի բարձունքներում՝ մոտ 1200 մարդ կենդանի ուժով, Զառսլու գյուղում՝ մոտ 100 մարդ, Լիսագորում՝ մոտ 300-350 մարդ, Քյոսալարի ուղղությամբ՝ մոտ 300 մարդ։



Մեր խնդիրը՝

ջախջախել հակառակորդին Լիսագոր, Զառսլու, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում,
ջախջախել հակառակորդին Շուշիի մատույցներում և այն ազատագրել կանաչներից (հակառակորդի պայմանական անվանումը),
հետագայում հարձակվել Բերդաձորի ուղղությամբ և Բերդաձորի ենթաշրջանն ազատագրել կանաչներից։
Հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Քյոսալարում, Լիսագորում, Զառսլուում, Շուշիի մատույցներում ու քաղաքի ամբողջ շրջագծով։
Հակառակորդին ջախջախելու միջոցները՝ գրավել բարձունքը և դիրքավորվել այնտեղ։ Ուժերի վերախմբավորումից հետո, նույն ժամանակում սկսել հարձակումը Լիսագորի ու Զառսլուի վրա և հարձակման անցնել 4 ուղղություններով.
Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Ա. Կարապետյան,
«26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վ. Չիթչյան,
Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան,
Քյոսալարի (հյուսիսարևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան, պահեստազորի հրամանատար՝ Յ. Հովհաննիսյան։


Ստեփանակերտի կողմից հակառակորդին ջախջախել բարձունքներում, դիրքավորվել Շուշիի 3 ծայրամասերում, ապա ոչնչացնել թշնամուն և ազատագրել Շուշին։
Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում։ Մայիսի 8-ի երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից։
Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել։


Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի "մաքրման" գործողությունը։ Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր։







Շուշվա բերդ

Շուշիի բերդ, հայկական միջնադարյան ամրոց-բնակավայր։ Գտնվում է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում։


Պատմություն

Բերդը հիմնադրվել է Փանահ-Ալիի կողմից, ով ռազմական ծառայություն էր իրականացնում  Նադիր շահի մոտ։ Վերջինիս մահից հետո Իրանում սկսվում են գահակալական կռիվներ, և Փանահ-Ալին, օգտվելով դրանից, հեռանում է Շաքի, ապա՝ Շիրվան, և իրեն հռչակում Ղարաբաղի խան։ Խամսայի հայ մելիքների միությունը խախտելով՝ նա 1748-1759 թվականներին դառնում է տեղի վարչական ղեկավարը։


Շուշիի ամրոցի հյուսիսարևմտյան մասը 19-րդ դարում


1744 թվականին Վարանդայի տիրակալ է նշանակվել Մելիք-Հուսեյնի ավագ որդի Մելիք-Հովսեփը, որին պարսիկները Հուսեյն էին անվանում: Նա Խաչենի Հասան-Ջալալյանների տան փեսան էր։ Նրա կրտսեր եղբայր Մելիք-Շահնազար 2-րդը, օգտվելով Իրանի գահակալական կռիվներից, սպանել է եղբորը, կոտորել նրա ընտանիքը և իրեն հռչակել Վարանդայի մելիք։


Մելիք-Հովսեփը և Մելիք-Շահնազարը խորթ եղբայրներ էին, Հովսեփը ծնված էր Մելիք-Հուսեինի Աննա-խաթուն անունով կնոջից, որը Դիզակի իշխան Մելիք-Ավանի քույրն էր, իսկ Մելիք-Շահնազարը ծնված էր Զոհրախանումից, որը Նախիջևանի խանիաղջիկն էր, ազգով թուրք: Մելիք-Հուսեինը նրան իբրև գերի բերեց Նախիջևանից, հետո ամուսնացավ նրա հետ:

- Րաֆֆի





Իրանի Ալի Իբրահիմ շահը հաստատում է Շահնազարի իշխանությունը։ Արցախ մելիքները միավորում են իրենց ուժերը, պաշարում Մելիք-Շահնազարի Ավետարանոց բերդը, բայց ձմռան պատճառով վերադառնում են՝ գարնանը կրկին արշավելու պայմանով։ Վարանդայի մելիքը դիմում է Փանահ խանի օգնությանը, նրան հպատակվում և հավատարմության երդում է տալիս և նրա աջակցությամբ ազատվում մելիքների պատժից։ Ապա Մելիք- Շահնազարը իր աղջկան Հուրզադ խանումին, կնության է տալիս Փանահի որդուն՝ Իբրահիմ խանին, նրանց նվիրում Արցախի անառիկ բերդաքաղաք Շուշին:
Շուշին կոչվում է «Փանահաբադ»,իսկ ավելի ուշ՝ մոտակա Շուշիքենդ գյուղի անունից՝ Շուշի, որի բնակիչների մի մասը տեղափոխվում է այս ամրոց՝ Շահբուլաղի բնակիչների հետ միասին:


Արցախի հրաշալիքները՝





 
















Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...