Մինչև օպտիմալացումը կառավարության կառուցվածքը հետևյալն էր՝
1) աշխատանքի և
սոցիալական հարցերի
նախարարություն
2) առողջապահության նախարարություն
3) արդարադատության նախարարություն
4) արտակարգ իրավիճակների նախարարություն
5) արտաքին գործերի նախարարություն
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
7) շրջակա միջավայրի նախարարություն
8) պաշտպանության նախարարություն
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն
11) էկոնոմիկայի նախարարություն
12) ֆինանսների նախարարություն
13)Սփյուռքի նախարարություն
14) Գյուղատնտեսության նախարարություն
15) Տնտեսական զարգացման
և ներդրումների նախարարություն
16) Էներգետիկ ենթակառուցվածքների և
բնական պաշարների
նախարարություն
17) Տրանսպորտի, կապի
և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
Հունվարի 17-ին
կառավարության նիստի
ժամանակ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը
հայտարարել էր,
որ իշխանությունը միտքը չի
փոխել, նախարարությունների թիվը
կրճատվելու է։
Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին
օրենքի նախագծով
նախատեսվում էր 17 նախարարությունից թողնել
12-ը։
Նախագծերի փաթեթով
առաջարկվել է
պետական կառավարման
համակարգի արդյունավետության բարձրացման
նպատակով կրճատել
պետական կառավարման
համակարգի մարմինների
թիվը:
Իմ կարծիքով
պետք է
գյուղատնտեսության նախարարությունը պահպանել, քանի
որ գյուղատնտեսությունը Հայաստանի
համար համարվում է գերակա ոլորտ և ռեալ
զարգանալու հնարավորություններ ունի։ Դրանում ներգրավված է
երկրի բնակչության մեծ մասը:
Հայաստանի սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ՝ մայրաքաղաքից բավականին հեռու գտնվելով,
չունեն ոչ մի աջակցություն գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Ոստի պետք է վարել
այնպիսի քաղաքականություն, որով կխթանեն գյուղատնտեսության արագ և արդյունավետ զարգացմանը։Դրա
համար գյուղացիներին պետք է տրամադրվի անտոկոս
կամ ցածր տոկոսադրույքով վարկեր, պրոֆեսիոնալ տեղեկատվություն, որը կօգնի գյուղացուն
բավականին հեշտ և արագ զարգացնել գյուղատնտեսությունը և ստանալ բարձր եկամուտ։ Մշակույթի նախարարությունը պարտադիր պետք է թողնել, որովհետև առանց մշակույթի նախարարության հնարավոր չէ զարգացնել մշակույթը և աջակցել դրա տարածմանը։ Հայաստանում կան բարձրակարգ
և պրոֆեսիոնալ մշակույթի գործիչներ՝ կոմպոզիտորներ, երգիչներ,դերասններ, ովքեր ունեն
պետական աջակցության կարիք և առանց պետության հովանավորության չեն կարող զարգանալ և
ներկայանալ աշխարհին։ Պետք է ընդլայնել Շրջակա միջավայրի նախարարությունը, որովհետև գլոբալ տաքացման, անտսռների ոչնչացման և էկոլոգիական աղետը կանխելու համար պետք է կատարվեն հսկայական աշխատանքներ։ Պետք է խստացնել անտառների վերահսկողությունը, խստորեն պահպանել կենդանական
և բուսական աշխարհը, հատկապես նրանց, որոնք էնդեմիկ են Հայաստանի համար և գրանցված
են Կարմիր գրքում։ Խստագույնս պետք է պահպանվի Սևանա լիճը, որը համարվում է Հայաստանի ամենամեծ ջրային օբյեկտը։ Հնարավորինս
պետք է բացառվի ոռոգման նպատակներով Սևանա լճի ջրի օգտագործումը, կենցաղային թափոններով
լճի աղտոտումը, որոնք հանգեցնում է լճի ծաղկմանը, ինչպես գրանցվեց 2018 թվականի ամռանը։Պետք
է խելամիտ օգտագործվեն ձկնային պաշարները։ Իմ կարծիքով կառավարության օպտիմալացումից
առաջ պետք է բացվեն նոր աշխատատեղեր, որտեղ կաշխատեն օպտիմալացման արդյունքում աշխատանքից
կրճատված մարդիկ։
Комментариев нет:
Отправить комментарий