Չերնոբիլ (ուկր.՝ Чорнобиль), քաղաք Ուկրաինայի Կիևի մարզի Իվանկովի
շրջանում, շրջանային նշանակության քաղաք։
Հայտնի
է 1986 թվականի այնտեղ եղած Չեռնոբիլի ատոմակայանի վթարից։ Մինչ այս
աղետը քաղաքում բնակվում էր 12,5 հազար մարդ։
Գտնվում է Կիևից 83 կմ,
իսկ ճանապարհով 115 կմ հեռավության վրա։
Չճշտված
տվյալներով այժմ Չեռնոբիլ քաղաքում
բնակվում էր 500 մարդ։
Չեռնոբիլի
ատոմակայանի վթար 1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքում տեղի ունեցած ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վթար։
Տեղի է ունեցել ռեակտորի
պայթյունի հետևանքով և շրջակա տարածքները
ենթարկել է ռադիոակտիվ ճառագայթման։
Վթարը ամենախոշորն է իր հետևանքներով
ատոմային վթարների մեջ։ Ավերածությունը պայթուցիկ
բնույթ էր կրում, ռեակտորը ամբողջությամբ ավերվել է, և
շրջակա միջավայր արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Այս վթարը ատոմային
էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է
ինչպես զոհերի քանակով, այնպես
էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք
ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի,
իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են
15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու
մահվան պատճառ։ 134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն են ստացել, ավելի
քան 115 հազար մարդ տարհանվել
է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց։ Հետևանքների վերացման
համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ,
ավելի քան 600 հազար մարդ
մասնակցել է վթարի հետևանքների
լիկվիդացման գործում։
Ի տարբերություն Հիրոսիմա և Նագասակիի ռմբակոծությունների՝
պայթյունը հիշեցնում էր շատ հզոր
«կեղտոտ ռումբի»՝ հիմնական
վնասող գործոնը դարձել էր ռադիոակտիվ աղտոտումը։
Ռեակտորի
այրումից առաջացած ամպը օդի մեջ
տարածել է բազմաթիվ ռադիոակտիվ
նյութեր, և առաջին հերթին յոդի և ցեզիումի ռադիոնուկլիդներ, մեծամասնությամբ Եվրոպայի տարածքում։ Ամենամեծ քանակությամբ ռադիոակտիվ տեղումներ դիտվել են Խորհրդային
Միության տարածքում, որը գտնվում էր
ռեակտորի մոտակայքում։ Այժմ դրանք պատկանում
են Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի տարածքներին։
Չեռնոբիլի
վթարը մարդկության պատմության մեջ մտավ որպես
միջուկային խոշորագույն աղետներից մեկը՝ ԽՍՀՄ-ի
համար դառնալով մեծ հասարակա-քաղաքական
նշանակության իրադարձություն։ Այս ամենը որոշակի
հետք է թողել վթարի
պատճառների հետաքննության ընթացքի վրա։ Ժամանակի
ընթացքում վթարի հանգամանքների և
փաստերի վերարտադրումը փոխվել է, և
մինչ այժմ որևէ կոնսենսուսի
չեն հասել։
Չեռնոբիլի
ԱԷԿ(Ատոմային էլեկտակայան)-ը (51°23′22″ հս․ լ. 30°05′59″ ավ. ե.) գտնվում է Ուկրաինայի տարածքում՝ Պրիպյատ քաղաքից 3 կմ, Բելառուսի սահմանից 16 կմ և Կիևից 110
կմ հեռավորության վրա։
Չեռնոբիլի
ԱԷԿ-ի վթարի պահին
գործում էին չորս էներգաբլոկ,
որոնք աշխատում էին РБМК-1000 ռեակտորների հիման վրա յուրաքանչյուրը
1000 ՄՎտ հզորությամբ (ջերմային հզորությունը՝ 3200 ՄՎտ)։ Եվս
երկու նմանատիպ էներգաբլոկ կառուցվում էին։ Չեռնոբիլի ԱԷԿ-ը արտադրել է Ուկրաինայի ԽՍՀ էլեկտրաէներգիայի մոտավորապես տասներորդ մասը։
Չեռնոբիլի
ԱԷԿ(Ատոմա էլեկտրակայան)-ը
դադարեցրել է իր գործունեությունը 2000 թվականի դեկտեմբերի 15-ին։
Չեռնոբիլի
ԱԷԿ(Ատոմային էլեկտակայան)-ը (51°23′22″ հս․ լ. 30°05′59″ ավ. ե.) գտնվում է Ուկրաինայի տարածքում՝ Պրիպյատ քաղաքից 3 կմ, Բելառուսի սահմանից 16 կմ և Կիևից 110
կմ հեռավորության վրա։
Չեռնոբիլի
ԱԷԿ-ի վթարի պահին
գործում էին չորս էներգաբլոկ,
որոնք աշխատում էին РБМК-1000 ռեակտորների հիման վրա յուրաքանչյուրը
1000 ՄՎտ հզորությամբ (ջերմային հզորությունը՝ 3200 ՄՎտ)։ Եվս
երկու նմանատիպ էներգաբլոկ կառուցվում էին։ Չեռնոբիլի ԱԷԿ-ը արտադրել է Ուկրաինայի ԽՍՀ էլեկտրաէներգիայի մոտավորապես տասներորդ մասը։
Չեռնոբիլի
ԱԷԿ(Ատոմա էլեկտրակայան)-ը
դադարեցրել է իր գործունեությունը 2000 թվականի դեկտեմբերի 15-ին։
Комментариев нет:
Отправить комментарий