Ղրիմի կոնֆերանս 1945, Յալթայի կոնֆերանս, հակահիտլերյան կոալիցիայի երեք դաշնակից պետությունների ղեկավարների (ԽՍՀՄժողկոմխորհի նախագահ Ի․ Ստալին, ԱՄՆ նախագահ Ֆ․ Ռուզվելտ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու․ Չերչիլ) կոնֆերանս՝ արտգործնախարարների, շտաբների պետերի և այլ խորհրդականների մասնակցությամբ։
Կայացել է Յալթայի մոտ` Լիվադիա պալատում փետրվարի 4-11-ը, երբ խորհրդային բանակի հզոր հարվածների հետևանքով ռազմական գործողությունները տեղափոխվել էին Գերմանիայի տարածք, և պատերազմը թևակոխել էր իր ավարտական փուլ։ Ղրիմի կոնֆերանսում համաձայնություն կայացվեց Ֆաշիստական Գերմանիայիվերջնական ջախջախման, նրա նկատմամբ դաշնակցային հսկողության, ռազմատուգանքների հարցերի վերաբերյալ, ընդունվեցին աշխարհի ետպատերազմյան կազմակերպման, հատկապես Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ստեղծման ընդհանուր քաղաքական սկզբունքները։ Ղրիմի կոնֆերանսն ընդունեց «Ազատագրված Եվրոպայի մասին հռչակագիրը», որով դաշնակից տերությունները պատրաստակամություն հայտնեցին համաձայնեցնել իրենց գործողությունները ազատագրված Եվրոպայի քաղաքական և տնտեսական խնդիրները լուծելիս։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ խորհրդա-լեհական սահման պետք է դառնա «Քերզոնի գիծը», որ Լեհաստանի տարածքը պետք է զգալիորեն ընդլայնվի հյուսիսում և արևմուտքում։ Ղրիմի կոնֆերանսում մի շարք հանձնարարականներ ընդունվեցին Հարավսլավիայում ժամանակավոր միացյալ կառավարության խորհրդարան ստեղծելու վերաբերյալ։ «Հեռավոր Արևելքի հարցերի շուրջը երեք մեծ տերությունների համաձայնագրով» նախատեսվում էր ԽՍՀՄ-ի մուտքը Ճապոնիայի դեմ պատերազմի մեջ՝ Գերմանիայի կապիտուլյացիայից 2-3 ամիս հետո։ Մասնավորապես նշվեց, որ պատերազմն ավարտվելուց հետո ԽՍՀՄ-ին կվերադարձվեն Հարավային Սախալինը՝ հարակից կղզիներով և կտրվեն Կուրիլյան կղզիները։ Ղրիմի կոնֆերանսի բազմաթիվ որոշումներ այդպես էլ չիրականացան:

Комментариев нет:
Отправить комментарий