Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ (ԳՁՕ, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ՝ ԳՄՕ), օրգանիզմ, որի գենոտիպնարհեստականորեն փոփոխվել է գենային ինժեներիայի մեթոդներով։ Այս եզրույթը կիրառվում է բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների համար։
Գենային փոփոխությունները, որպես կանոն, կատարվում են գիտական և տնտեսական նպատակներով։ Ի տարբերություն բնական կամ արհեստական մուտացիաներիժամանակ առաջացող պատահական փոփոխությունների՝ գենային ձևափոխումն ունի խիստ նպատակային ուղղվածություն։
Ներկայումս գենային ձևափոխման հիմնական եղանակը տրանսգեններիօգտագործումն է՝ տրանսգենային օրգանիզմների ստեղծման նպատակով։
Գյուղատնտեսության և սննդարդյունաբերության մեջ ԳՁՕ ասելով՝ հասկանում են միայն այն օրգանիզմները, որոնք առաջացել են նրանց գենոմում մեկ կամ մի քանի տրանսգենների ներմուծմամբ։

Комментариев нет:
Отправить комментарий