понедельник, 1 апреля 2019 г.

Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի (ռուս.՝ Иван Константинович Айвазовский, հուլիսի 17 (29), 1817, Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն- ապրիլի 19 (մայիսի 2), 1900, Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն), Հովհաննես (Իվան) Կոստանդինի Հայվազովսկի, աշխարհահռչակ հայազգի հանճարեղ ծովանկարիչ Ռուսական կայսրությունում, Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարդի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերությանանդամ (1853),Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ։ Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ, գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։
Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը։

Այվազովսկիների տոհմի ծագում

Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին (Գևորգ) և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թվականի հուլիսի 17 (հին տոմարով՝ հուլիսի 29)-ին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Յովհաննէսը՝ Գևորգ Այվազեանի որդին»։ Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Հայտնի է, որ նրա ազգականները Լվովի շրջակայքում մեծ հողակտորների սեփականատերեր են եղել։ Այդուհանդերձ, Այվազովսկու ծագումն առավել ճշգրիտ արձանագրած որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Նրա հայրը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակել է գրել լեհականացված ձևով՝ «Գայվազովսկի»։ Ինքը՝ Այվազովսկին, ինքնակենսագրության մեջ հոր մասին գրում է, որ նա իր եղբայրների հետ վեճի պատճառով դեռ պատանեկության տարիներին Գալիցիայից տեղափոխվել է Դանուբյան իշխանություններ (Մոլդովա, Վալախիա), որտեղ զբաղվել է առևտրով։ Այդտեղից էլ հետագայում տեղափոխվել է Թեոդոսիա։ Գևորգ կամ Կոնստանդին Հայվազովսկին մի քանի լեզու է իմացել, այդ թվում՝ հայերեն, թուրքերեն, լեհերեն, ռումիներեն, գնչուերեն։




Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...