понедельник, 4 марта 2019 г.

Երիտթուրքերի իշխանության անցնելը։Կիլիկիայի ջարդերը

1908 թվականին Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ II-ը գահընկեց արվեց և աքսորվեց Սալոնիկ: Իշխանության եկավ Երիտթուրքական կուսակցությունը, վերագործարկվեց դեռևս 1876 թ. ընդունված օսմանյան սահմանադրության գործողությունը, կասեցվեց գրաքննությունը, հայտարարվեց քաղաքական հալածանքների դադարեցման մասին։ 1909 թ. մարտին Աբդուլ Համիդի կողմնակիցները Ստամբուլում խռովություն բարձրացրին՝ փորձելով վերականգնել սուլթանի իշխանությունը։
Դրանից ոգևորված մոլեռանդ մուսուլմանները Կիլիկիայի Ադանա քաղաքում նախաձեռնեցին հայերի կոտորած։ Իշխանությունները միջամտեցին միայն երկու օր անց, երբ արդեն սպանվել էին հազարավոր հայեր։ Քաղաք ժամանած բանակային ստորաբաժանումները փոխանակ կասեցնելու ջարդերը, ընդհակառակը, միացան ջարդարարնեին՝ հարձակվելով քաղաքի հայկական թաղամասի վրա, որն ամբողջությամբ հրկիզվեց։

Ջարդերն անցան Կիլիկիայի այլ հայաբնակ բնակավայրերում՝ հասնելով Մարաշ և Քեսաբ:
1908 թվականի սահմանադրական հեղափոխությունից հետո երիտթուրքերը ճանաչեցին Աբդուլ Համիդի կողմից հայկական բնակչության հողերի բռնագրավման փաստը, բայց նրանք նաև շարունակեցին խրախուսել հայաբնակ տարածքներում մուջահիրների վերաբնակեցումը։ Ռուս պատմաբան Եվգենի Տառլեն նշել է, որ երիտթուրքերը իշխանության գլուխ անցան այն հաստատ համոզմամբ, որ «ազգային հարցերը կլուծեն բոլոր ազգությունների ֆիզիկական ոչնչացմամբ, բացի թուրքերից և նրանցից, ովքեր կհամաձայնվեն անհապաղ դառնալ թուրք»: Նրանք հայտարարեցին, որ Օսմանյան կայսրությունում այլևս «չկան» հայ, հույն, արաբ և այլն, որ այնտեղ ապրող բոլոր ազգությունները «օսմանցի» են և պետք է դառնան թուրքեր, հակառակ դեպքում «մենք նրանց կկոտորենք»: 1909-1914 թթ ընթացքում բալկանյան տարածքներիկորստի և Անատոլիայում 400 000 մուհաջիրների բնակեցման արդյունքում ավելացավ կայսրությունում մուսուլմանների տեսակարար կշիռը, որոնք դարձան ճնշող մեծամասնություն (19-րդ դարի կեսերին ոչ մուսուլմանները կազմում էին բնակչության 56%-ը)։

Տեսնելով երիտթուրքերի դժկամությունը լուծելով օսմանահպատակ հայերի առջև ծառացած խնդիրները՝ անցկացնել բարեփոխումներ, վերադարձնել սուլթան Աբդուլ Համիդի իշխանության տարիներին հայերից բռնագրավված հողերը և այլն՝ հայկական քաղաքական կուսակցությունները դադարեցրեցին համագործակցությունը Իթթիհաթ կուսակցության հետ և կրկին դիմեցին օգնության խնդրանքով եվրոպական տերություններին։ Ռուսական կայսրության աջակցությամբ 1914 թվականին թուլացած Օսմանյան կայսրությանը պարտադրվեց հայկական բարեփոխումների նախագիծ, ըստ որի նախատեսվում էր հայկական վեց նահանգներից և Տրապիզոն քաղաքից ստեղծել երկու գոտի, որոնք պետք է ղեկավարվեին Բարձր դռան հետ համաձայնեցված եվրոպական տերությունների ներկայացուցիչների կողմից։


Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...