среда, 6 марта 2019 г.

Ջրերի պահպանություն


Ջրերի պահպանություն, ջրերի աղտոտումը և ջրային պաշարներիհավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտումները կանխարգելող, նվազեցնող ու վերացնող միջոցառումներ։ Բոլոր ջրային օբյեկտները պահպանվում են աղտոտումից, աղբոտումից և սպառումից, հակառակ դեպքում ջրերի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ հատկությունների փոփոխման, բնական մաքրման, ջրաբանական և ջրաերկրաբանական ռեժիմի խախտման հետևանքով կարող Է վնասվել բնակչության առողջությունը, նվազել ձկան պաշարները, վատթարանալ ջրամատակարարումը և առաջանալ անբարենպաստ այլ Երևույթներ։ Մարդու համար ջուրըկենսական պահանջ է, ժողտնտեսության համար՝ արտադրամիջոց, մի դեպքում՝ աշխատանքի առարկա, մեկ այլ դեպքում՝ աշխատանքի գործիք։



Ջրերի որակական և քանակական չափանիշների պահպանության, ջրային պաշարների որակի բարելավման նպատակով մշակվում են ջրերի որակի չափորոշիչներ, որոնք, ըստ տեղանքի առանձնահատկությունների, կարող են փոփոխվել։ Այդ չափորոշիչներում տրված են ջրային պաշարների ռեժիմի խախտումը, աղտոտումը կանխելու և բնապահպանական նվազագույն հոսքերը որոշելու պայմանները։ ՀՀ-ում ջրերի չափորոշիչների խախտմամբ ջրօգտագործումը անօրինական է և պատժվում է օրենսդրությամբ։

Ջրերի բարենպաստ ռեժիմի ապահովման նպատակով ՀՀ-ում ջրային պաշարների պահպանությունը ենթակա է նորմավորման, որի դեպքում սահմանվում են սահմանային թույլատրելի մարդահարույց բեռնվածություն, ջրային պաշարներ վերադարձվող կեղտաջրերի և դրանցում պարունակվող նյութերի կազմի սահմանային քանակներ, ջրօգտագործման և ջրահեռացման էկոլոգիապես անվտանգ չափաքանակներ, ջրային պաշարների պահպանման կանոններ։

ՀՀ-ում ջրերի պահպանությանը նպաստող առաջնահերթ գործողությունները նպատակաուղղված են ջրային պաշարների մեծածավալ կորուստների կանխարգելմանը՝ ջրամբարների նորոգում, ցամաքուրդային ցանցերի շահագործում, ինքնահոս հորատանցքերը փականային ռեժիմի անցում, ոռոգման ցանցերի, ջրատեխնիակական կառույցների, ջրհան կայանների և խորքային հորերի նորոգում, նոր ջրամբարների (հիմնականում փոքր և տեղային նշանակության) կառուցում ու շահագործում։

Ջրերի պահպանության խնդիրներ

ՀՀ-ում ջրերի պահպանության առաջնահերթ խնդիրներ են նաև աղտոտման աղբյուրների ժամանակին բացահայտումը, վերացումը և առաջացման կանխարգելումը։ ՀՀ ջրային էկոհամակարգերի աղտոտման հիմնական պատճառներն են գյուղատնտեսական և արդյունաբերական գործունեությունները, որոնց բացասական հետևանքների վերացման կամ մեղմացման միջոցառումներն են.

կեղտաջրերի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը,ջրային աղբյուրների սանիտարական նորմատիվների պահպանությունը,հանքային պարարտանյութերի օգտագործումից աստիճանաբար հրաժարումը,ջրային պաշարների մոնիտորինգիանխափան իրականացումը,սանիտարական գոտիների ցանցի ընդլայնումը և այդ բնագավառում համապատասխան ծառայությունների գործունեության անխափան ապահովումը։Ջրերի պահպանությունն օրենքովԽմբագրել

Հատուկ գիտական, մշակութային արժեք ներկայացնող ջրային օբյեկտները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվում են պահպանվող և վերածվում արգելավայրի կամ բնության հուշարձանի։

Ջրերի պահպանությունը կարգավորվում է ՀՀ ջրային օրենսգրքով (2002)։

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...