четверг, 26 октября 2017 г.

Վերխոյացում...

Պատմվածքը, ինչպես վերնագիրն է հուշում վերխոյացման մասին է։ Ըստ հեղինակի՝  ոգին պետք է թռչի ամեն ինչից վեր, պետք է մաքրազերծվի վերնագույն ոլորտներում, և երջանիկ է միայն նա, ով կարողանում է թռչել դեպի լույսը ու նրա մտքերը կարող են ազատ թևածել։

Էկոլոգիական ոտնահետք...

1.Որքան մարդ է ապրում ձեր տանը?
5 հոգի-10 միավոր
2.Ինչպես եք ջեռուցում ձեր տունը?
Բնական գազ-30 միավոր
3.Քանի ծորակ ունեք տանը?
2 ծորակ-5 միավոր
4.Ինչպիսի բնակարանում եք ապրում?
Սեփական տուն-40 միավոր
5.Շաբաթական քանի անգամ եք ուտում միս կամ ձուկ?
4-6 անգամ-20 միավոր

Վիլյամ Սարոյան.Պատերազմը

Պատմվածքում ասվում էր, թե ինչպես պատերազմը կարող է ազդել մարդկանց և երեխաների հոգեբանության վրա։ Ամերիկացի տղաների հոգեբանության վրա մեծ ազդեցություն էր ունեցել պատերազմը, այնքան, որ սկսել էին ատել իրենց անմեղ ընկերոջը, միայն այն բանի համար, որ նա գերմանացի է։ Իմ կարծիքով տղաները մեղավոր չէին, քանի որ այդ ատելությունը նրանց սովորեցրել են վաղ հասակից: Հերմանը այն մարդկանցից էր, որ չէր կարող  որևէ մեկին ատել, բայց տղաների արարքից հետո սկսեց ատել նրանց։ Ստեղծագործությունը շատ լավն էր և ինձ դուր եկավ։

Շառլ Բոդլեր.Չարիքի ծաղիկները

Ընթերցողին
Խենթությունը, մեղքերը և արատները բոլոր
Համակում են մեր հոգին և մեր մարմինը կրծում,
Եվ մենք մեր մեջ հաճելի խղճի խայթ ենք սնուցում,
Ինչպես աղքատն է սնում միջատներին ահավոր։

Մեր մեղքերը համառ են, մեր քավությունը՝ սնանկ,
Խոստովանանքը մեր ողջ հատուցելով լիուլի,
Ուրախությամբ բռնում ենք դարձյալ կեղտոտ մի ուղի,
Հուսալով, որ աղտը մեր գարշ արցունքով կլվանք։

четверг, 19 октября 2017 г.

Գլոբալ տաքացումներ..

Գլոբալ տաքացում, Երկրի կլիմայական համակարգի միջին ջերմաստիճանի բարձրացում: Սկսած 1970-ական թվականներից, տաքացման էներգիայի ավելի քան 90%-ը պահեստավորվում է օվկիանոսում։Չնայած, ջերմության հավաքման գործում, օվկիանոսի գերակշիռ դերին, գլոբալ տաքացում եզրը հաճախ օգտագործվում է օվկիանոսի ու ցամաքի մակերևույթի օդի միջին ջերմության աճի բարձրացման նշման համար:

Գազերի քանակը մթնոլորտում...


Գազ
Պարունակությունը ըստ ծավալի (%)
Պարունակությունը ըստ զանգվածի (%)
Ազոտ
78,084
75,50
Թթվածին
20,946
20,10
Արգոն
0,932
1,286
Նեոն
1,82×0,001
1,3×0,001
Հելիում
4,6×0,0001
7,2×0,00001
Մեթան
1,7×0,0001
Կրիպտոն
1,14×0,0001
2,9×0,0001
Քսենոն
8,7×0,000001


Մթնոլորտ...

Մթնոլորտ, երկնային մարմնի գազային ծածկ, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն։

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...