Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում.
Հարազատ է ինձ այդ երգը հեծող —
Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։
Աշնան տխրահեծ անձրևի նըման,
Անձրևի նըման լալիս են անվերջ
Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝
Պատի հետևում և իմ հոգու մեջ…
Տերյանի ոճին համապատասխան աշնան մասին գրված այս գեղեցիկ բանաստեղծությունն ինձ շատ դուր եկավ։ Տերյանը, աշնան տխուր մեղեդու և տխուր անձրևի հետ համեմատական գծեր տանելով, բնութագրում է իր հոգու տխրությունը, իրեն հարազատ ծանոթ մի հոգեվիճակ, որն իր մեջ արթնացնում է պատի հետևում դաշնամուր նվագող ինչ- որ մեկի մեղեդու մեղմ ու միապաղաղ հնչյունները ,որը հիշեցնում է այն ցավը, որով ինքն է ապրում։Ըստ Տերյանի, նա էլ է կարծես նույն ցավը զգում, նույն ցավով ապրում, որն անվերջ հետևում է իրեն.․․
Комментариев нет:
Отправить комментарий