среда, 4 марта 2020 г.

Աշխարհում իրականացվող առցանց ուսուցման մոդելներ. դպրոցներ, համալսարաններ, քոլեջներ


Անհատական աշխատանք

Թեմա։ Աշխարհում իրականացվող առցանց ուսուցման մոդելներ. դպրոցներ, համալսարաններ, քոլեջներ

Աշակերտուհի։ Կարապետյան Էլեն

Դասարան։ 122











Կրթություն

Կրթությունը սովորելն ավելի դյուրին դարձնելու գործընթացն է, կամ գիտելիքի, հմտությունների, արժեքների, ավանդույթների և սովորությունների ձեռքբերումը։ Կրթական մեթոդները ներառում են պատմություն պատմելը, քննարկումը, սովորեցնելը ու մարզելը և ուղիղ հետազոտությունը։ Կրթությունը հիմնականում տեղի է ունենում ուսուցիչների ուղղորդմամբ, սակայն սովորողները կարող են նաև ինքնակրթվել։Կրթությունը կարող է կազմակերպվել ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերով և ցանկացած փորձ, որը ֆորմալ ազդեցություն կարող է ունենալ մարդու մտածելակերպի, զգացմունքների և վարվելակերպի վրա, համարվում է կրթական։ Ուսուցման մեթոդոլոգիան կոչվում է մանկավարժություն։
Ֆորմալ կրթությունը սովորաբար բաղկացած է հետևյալ փուլերից՝ նախադպրոցական կամ մանկապարտեզ, տարրական և հիմնական դպրոց, ավագ դպրոց կամ քոլեջ, համալսարան։
Կրթության իրավունքն ընդունվել է որոշ կառավարությունների և Միավորված Ազգերի Կազակերպության կողմից: Շատ շրջաններում կրթությունը պարտադիր է մինչև որոշակի տարիքը։

 










Կրթությունը Հայաստանում

Հայաստանի կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։
Հայաստանի հիմնական ընդհանուր կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-9 դասարաններ) պարտադիր է։ Միջնակարգ կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-12 դասարաններ) պետական ուսումնական հաստատություններում անվճար է։ Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց (6) տարեկանից։
Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերն են՝ հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) և մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ)։ Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական (մանկապարտեզ), տարրական/կրտսեր (1-4 դասարաններ), միջին (5-9 դասարաններ), ավագ (10-12 դասարաններ) դպրոցը։
Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական (իրականացվում է ուսումնարաններում և քոլեջներում), բարձրագույն մասնագիտական (բակալավրիատ, մագիստրատուրա, իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա)։
Կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով։
Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքով։

Ուսումնական հաստատություններ

Պետական բուհեր

Երևանի պետական համալսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ Պետական կառավարման ակադեմիա

Միջազգային և միջկառավարական բուհեր

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն

Հայաստանի ամերիկյան համալսարան

Արտադպրոցական կրթություն

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ

Թումո











Երևանի պետական համալսարան

Պատմություն

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը ընդունել է Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում։ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ՝ բազմաթիվ հյուրեր արտասահմանից։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։ Համալսարանի հիմնադիրներից էր նաև Սիրական Տիգրանյանը։
Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս։ Համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի ջանքերի շնորհիվ, հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու են հրավիրվել արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին՝ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվել է Երևանի ժողովրդական համալսարան։ Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր է ընտրվել հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։
1920-ական թվականներին համալսարանը գործել է Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի՝ սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում։ Ժողովրդական համալսարանում գործել է ընդամենը երկու ֆակուլտետ՝ հասարակագիտական և բնագիտական։ Իսկ արդեն 1921 թվականի հոկտեմբերից համալսարանն ունեցել է հինգ ֆակուլտետ՝ բնագիտական, արևելագիտական, տեխնիկական, մանկավարժական և խորհրդային շինարարության։ Այնուհետև բնագիտական ֆակուլտետը վերաձևավորվել է գյուղատնտեսականի, իսկ 1922 թվականի մարտին բացվել է բժշկական ֆակուլտետը։
Կառավարության 1923 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ ժողհամալսարանը վերանվանվել է «Պետական համալսարան»։ Ըստ այդմ՝ բարձրացվել է «մայր» բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացվել են կրթօջախին ներկայացված պահանջները։ Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի է հրավիրել արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների։
1933-1934 ուսումնական տարում համալսարանում գործում են տնտեսագիտական, բնապատմական, պատմալեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական և մանկավարժական ֆակուլտետներ։
1934 թվականին մանկավարժական ֆակուլտետն առանձնացվել է և նրա հիմքի վրա կազմավորվել է մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան)։ Նույն ուստարում բնագիտական ֆակուլտետը բաժանվել է երկու՝ կենսաբանական և քիմիական ֆակուլտետների։
Այսպիսով, 1935-1936 ուստարվանից համալսարանում ձևավորվել և սկսել են գործել ութ ֆակուլտետներ՝ պատմության, բանասիրական, իրավաբանական, երկրաբանա-աշխարհագրական, քիմիական, ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանական։ 1945 թվականին բացվել և մինչև 1953 թվականը գործել է նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1957 թվականին Պետական համալսարանին որպես առանձին ֆակուլտետ միացվել է Ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, որը 1961 թվականին կրկին առանձնացել է։ 1959 թվականին ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատվել և ինքնուրույն միավոր է դարձել ֆիզիկայի ֆակուլտետը, որից էլ 1975 թվականին առանձնանցել է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը։ Հատկապես 1960-1990-ական թվականները համալսարանի համար դարձել են աննախադեպ զարգացման տարիներ. կազմավորվել են նոր ֆակուլտետներ, ստեղծվել են գիտական նոր լաբորատորիաներ, հիմնվել է հայագիտական կենտրոն։ Զգալիորեն աշխուժացել է հրատարակչական գործը. ուսումնական դասագրքերից ու ձեռնարկներից բացի, հրատարակվել են նաև դասախոսների գիտական աշխատություններ, գիտական ամսագրեր, բազմաբնույթ ժողովածուներ և այլն։
1991 թվականին Երևանի պետական համալսարանն արդեն ունեցել է 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր են պատրաստվել 32 մասնագիտությունների գծով։
1994 թվականին հիմնադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը։ Մասնաճյուղն ունի 4 ֆակուլտետ, որտեղ սովորում են շուրջ 1400 ուսանողներ։
1995-1996 ուսումնական տարին Երևանի պետական համալսարանի համար նշանավորվել է նոր ուսումնական գործընթացի սկզբնավորմամբ։ Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան նոր և որակյալ կրթակարգ ունենալու նպատակով ԵՊՀ-ն, ինչպես նաև հայաստանյան մի շարք բուհեր, անցան երկաստիճան կրթական համակարգի։ 1990-ականների կեսերից մինչ օրս հետևողական աշխատանք է տարվում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի չափորոշիչների, ուսումնական գործընթացի բարելավման հետ կապված չափանիշների և կանոնակարգերի մշակման ու ներդրման ուղղությամբ։ Ուսումնառության գործընթացն առավել ճկուն դարձնելու համար մշակվել և կիրառվում է գիտելիքների գնահատման կանոնակարգ, որը նախատեսում է մասնագիտական առարկաներից ընթացիկ քննությունների հանձնում։
ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ փոփոխվեց Երևանի պետական համալսարանի կազմակերպա-իրավական կարգավիճակը՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունից դառնալով հիմնադրամ:
Համալսարանում գործում է նաև կրթական երրորդ աստիճանը, որի ծրագրով իրագործվում է հետդիպլոմային պատրաստություն՝ ասպիրանտական եռամյա կրթություն։ Ուսումնառությունն ավարտվում է ասպիրանտի կողմից ատենախոսության պաշտպանությամբ և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհմամբ։ Համալսարանում գործում են ատենախոսության պաշտպանության մասնագիտական 11 խորհուրդներ։ Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ։ Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ։ Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 215-ը պրոֆեսորներ են, 546-ը՝ դոցենտներ, 424-ը՝ ասիստենտներ, 489-ը՝ դասախոսներ։ Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 39 ակադեմիկոսներ և 25 թղթակից անդամներ։ Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ։ Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով։

Հանրակրթությունը Հայաստանում

Հայոց անկախ պետականության վերականգնումից (1918 թվականի մայիսի 28) անմիջապես հետո Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունը քայլեր է ձեռնարկել դպրոցների կարգավորման և հետագա զարգացման ուղղությամբ։ 1918 թվականի օգոստոսին Հայաստանի խորհուրդն ընդունել է «Դպրոցի կառավարման մասին» օրինագիծը, որով հանրապետության տարածքում գործող նախկին պետական, եկեղեցածխական և այլ տիպերի դպրոցներ ազատ գործելու հնարավորություն են ստացել։ Կրթությունը դարձել է աշխարհիկ, որդեգրվել է դպրոցի կառավարման հասարակական սկզբունքը, տարրական դպրոցներում ուսումը եղել է անվճար ու պարտադիր, միջնակարգ ու բարձրագույն դպրոցներում՝ չափավոր վարձավճարով, կարիքավոր աշակերտները և ուսանողներն ստացել են կրթաթոշակ։

Ուսումնական կենտրոններ

1918-1919 ուսումնական տարում հանրապետությունում գործել են 133 տարրական (11,2 հազար աշակերտ, 113 ուսուցիչ) և 10 միջնակարգ (3,2 հազար աշակերտ, 177 ուսուցիչ) դպրոցներ։ Կրթական գործի հետագա կազմակերպման և զարգացման մեջ մեծ է հանրային կրթության և արվեստի նախարար, ականավոր գրականագետ ու մանկավարժ Նիկոլ Աղբալյանի դերը, որի օրոք մշակվել և հաստատվել են մի շարք օրենսդրական ակտեր, որոնցով ագգության կրթական նոր համակարգի հիմքն է դրվել։ 1919-ի դեկտեմբերին ընդունվել է «Օրենք պետական լեզվի մասին»։ Դպրոցականները Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ (Օշական) Երևանի Եղիշե Չարենցի անվան № 67 հանրակրթական դպրոցի շենքը պատմական որոշումը, որով հայերենը պաշտոնապես ճանաչվել է պետական լեզու։ Առաջադրվել է նոր, ազատ ժողովրդավարական դպրոցի գաղափարը, հատուկ ուշադրություն է դարձվել աշակերտների մարմնակրթական դաստիարակությանը, սկիզբնավորվել է սկաուտական շարժումը։ 1919-1920 ուսումնական տարում կտրուկ ավելացել է դպրոցների թիվը, գործել են 456 տարրական (40,2 հազար աշակերտ, 1047 ուսուցիչ) և 20 միջնակարգ (5,1 հազար աշակերտ, 286 ուսուցիչ) դպրոցներ։ Միջնակարգ են դարձել Պուշկինի անվան, Նոր Բայազետի, Աշտարակի բարձր տարրական դպրոցները, Ալեքսանդրապոլի Սուրբ Փրկչի եկեղեցածխական դպրոցը, բացվել են Երևանի ուսուցչական սեմինարիայի պրոգիմնագիան, Վաղարշապատի, Ղարաքիլիսայի և Իջևանի գիմնազիաները։ Պետական միջոցներից հատկացումներ են կատարվել դպրոցաշինության համար (բազմաթիվ դպրոցներ տեղավորված էին վարձու տներում)։













Դասագրքեր

Հատուկ ուշադրություն է դարձվել դասագրքերի վերահրատարկմանը (մինչ այդ դրանք հիմնականում տպագրվել են Թիֆլիսում), նոր դասագրքերի ստեղծմանը («Դասընկեր», «Փայլուն արև» և այլն), ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Վրաստանի և Ադրբեջանի հայկական դպրոցներին՝ մեծապես նպաստելով այդ հանրապետություններում հայկական դպրոցական ցանցի պահպանմանը։
Մանկավարժական կադրերի պակասը լրացնելու, նրանց գիտելիքներն ընդլայնելու նպատակով 1919 թվականի աշնանից հանրապետության տարբեր վայրերում կազմակերպվել են մանկավարժական դասընթացներ, բարելավվել է ուսուցիչների ֆինանսական դրությունը, բարձրացվել է աշխատավարձը։ 1920-1921 ուսումնական տարում ծրագրվել էր դպրոց, գործի էլ ավելի ընդլայնում և բարելավում, սակայն 1920 թվականի աշնանը ծայր առած ռազմաքաղաքական իրադարձությունների պատճառով հանրապետությունը հայտնվել է քաղաքական խոր ճգնաժամի մեջ. կրթական շատ ծրագրեր նույնպես մնացել են թերի։ Հանրապետությունում խորհրդային կարգերի հաստատումով կրթական գործընթացի զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվել։ Հայաստանի հեղկոմի 1920 թվականի դեկտեմբերի 6-ի դեկրետով հայերենը հանրապետությունում ճանաչվել է պետական լեզու, նույն թվականին ստեղծվել է ՀԽՍՀ լուսժողկոմատը (1-ին լուսժողկոմ է եղել պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը), 1946 թվականից՝ լուսավորության նախարարություն։ 1920 թվականից ՀԽՍՀ-ում դպրոցական ցանցն ընդլայնվել է։ Խորհրդային առաջին տարիներին գործել են դպրոցի 2 հիմնական տիպեր՝ տարրական և 7-ամյա։ Այնուհետև կազմակերպվել են աշխատանքային դպրոցներ։ 1923-1924 ուսումնական տարում բացվել են բանֆակներ, որոնց նպատակը բանվորներին և գյուղացիներին բուհերում սովորելու համար նախապատրաստելն էր։ 1930 թվականին որոշում է ընդունվել ընդհանուր պարտադիր տարրական կրթության անցնելու մասին, սկսվել է դպրոցների կառուցման ծավալուն աշխատանքներ 1929-1932 թվականներին կառուցվել են 383 դպրոց, շենքեր՝ գլխավորապես գյուղ, վայրերում։ 1932-1933 ուսումնական տարում ՀԽՍՀ-ում գործել է 1099 դպրոց, որից 782-ը՝ տարրական, 302-ը՝ 7-ամյա, և 12-ը՝ միջնակարգ։ Հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցները մանկավարժ, կադրերով ապահովելու խնդրին։ 1920-1930-ական թվատանին չափահաս բնակչության անգրագիտության վերացման նպատակով ստեղծվել են խրճիթ-ընթերցարաններ, կարմիր անկյուններ, ակումբներ և մշակույթի տներ։ Եթե 1920 թվականին անգրագետ էր հանրապետության բնակչության 83 %-ը, ապա 1939 թվականին՝ ընդամենը 16 %-ը։ Հայրեն, մեծ պատերազմի (1941-1945) տարիներին ժողկրթության բնագավառը զգալիորեն տուժել է։ 1946 թվականին մտցվել է ընդհանուր պարտադիր ուսուցում (7 տարեկանից)։ 1956 թվականին հիմնականում իրագործվել է 7-ամյա ընդհանուր պարտադիր կրթության ծրագիրը։ 1959 թվականին մտցվել է 7-16 տարեկանների 8-ամյա ընդհանուր պարտադիր կրթություն։
Մեծ ծավալի է հասել դպրոցաշինությունը։ 1960-1961 ուսումնական տարում ՀԽՍՀ-ում գործել է 1219 ցերեկային հանրակրթական դպրոց (319,1 հազար սովորող), որից 179-ը՝ տարրական, 632-ը՝ 8-ամյա, 405-ը՝ միջնակարգ։ 1966-1967 ուսումնական տարում անցել են ընդհանուր միջնակարգ կրթության, դպրոցներն ապահովվել են նոր սարքավորումներով և դիդակտիկ պարագաներով, կահավորվել են ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներ, դպրոց, արհեստանոցներ։ 1985-1986 ուսումնական տարում ՀԽՍՀ-ում գործել են 1479 հանրակրթական դպրոցներ, այդ թվում՝ 1367 ցերեկային (573,2 հազար սովորող), 112 երեկոյան հերթափոխային (29 հազար սովորող), 1033 երկարօրյա (143,4 հազար սովորող)։ 1985-1986 ուսումնական տարում ցերեկային հանրակրթական դպրոցներում աշխատել է 46,1 հազար ուսուցիչ (շոտջ 82 %-ը՝ բարձրագույն կրթությամբ)։ Մանկավարժ, նոր որակյալ կադրերի պատրաստման, հների որակավորման բարձրացման ուղղությամբ զգալի աշխատանք են կատարել Երևանի մանկավարժ, ինստիտուտը (այժմ՝ Հայկական պետական մանկավարժ, համալսարան), Ոաուցիչների կատարելագործման հանրապետական (այժմ Կրթության ազգային կենտրոն), Երևանի քաղաքային, Լենինականի (այժմ Գյումրի) և Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) միջշրջանական ինստիտուտները, Մանկավարժ, գիտությունների ԳՀԻ-ն, մանկավարժ, մամուլը («Սովետական դպրոց» թերթը, «Սովետական մանկավարժ», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» և այլ հանդեսներ)։ Խորհրդային դպրոցի ուսումնադաստիարակչական և հասարակական աշխատանքը սերտորեն կապված էր կոմերիտ, և պիոներ, կազմակերպությունների գործունեության հետ, որոնք ունեցել են ինչպես միության, այնպես էլ հանրապետական գլխադաս կառույցներ [ՀԽՍՀ-ում՝ Հայաստանի (ՀԼԿԵՄ, հիմնադրվել է՝ 1921), ԽՍՀՄ-ում՝ Համամիություն (ՀամԼԿԵՄ, հիմնադրվէլ է՝ 1922) լենինյան կոմունիստ, երիտասարդական միություն, և Հայաստանի ու Համամիության պիոներական կազմակերպություններ]։ Հայաստանի պիոներ, կոմունարներ) անվամբ, hամամիության պիոներ, կազմակերպությունը՝ 1922-ի մայիսի 19-ին. այդ օրը ԽՍՀՄ-ում նշվել է որպես պիոներիայի ծննդյան օր («պիոներ» նշանակում է առաջամարտիկ, նորը հայտնագործոդ)։ Կոմերիտմիության շարքերն ընդունվել են 14-28 տարեկանները՝ անհատ, կարգով, պիոներ, կազմակերպության մեջ՝ 10-15 տարեկան բոլոր դպրոց, տղաներն ու աղջիկները, պիոներ, ջոկատներին ու դրուժինաներին կից գործել են ավելի փոքրերի (մինչև 4-րդ դասարան)՝ հոկտեմբերիկների խմբեր։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կոմերիտ, և պիոներ, կազմակերպությունները լուծարվել են։ ՀՀ-ի անկախության հռչակումից հետո տնտեսական և հասարակական նոր հարաբերությունների պայմաններում կրթական ոլորտում նույնպես սկսվել է հիմնավոր բարեփոխումների գործընթաց։ Կրթությունը դիտվել է որպես ազգային պետականության հաստատման, տնտեսական վերելքի և հասարակության բարգավաճման որոշիչ գործոն, որդեգրվել է հատուկ պետական քաղաքականություն, որի սկզբունքներն են կրթության մարդասիրական բնույթը, համամարդկային արժեքների գնահատումը, կրթության մատչելիությունը և շարունակականությունը, ոլորտում ժողովրդավարության սկզբունքների ապահովումը, ինտեգրումը միջազգային կրթական համակարգին, Սփյուռքում հայապահպան կրթական գործունեությանն աջակցելը, ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը և այլն։ Կրթական բարեփոխումների առաջին շրջանում վերանայվել և արդիականացվել են ուսումնական ծրագրերը, ավելի մեծ տեղ են հատկացվել հայագիտական առարկաներին՝ հայոց լեզվին և գրականությանը, Հայաստանի պատմությանը, աշխարհագրությանը, մշակույթին։ Ընդունվել են մի շարք օրենքներ («Լեզվի մասին», 1993, «Կրթության մասին», 1999, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», 2004, «Կրթության պետական տեսչության մասին», 2005, «Հանրակրթության մասին», 2009, և այլն), որոնք մեծապես նպաստել են ՀՀ-ում կրթական գործն ամուր հիմքերի վրա դնելուն, միջազգային չափանիշներին մոտեցնելուն։

Ուսանողի իրավունքները

Կրթության բնագավառում ՀՀ պետական քաղաքականության հենքը ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասևագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։ Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի (հոդված 6)՝ ՀՀ-ն ապահովում է իր քաղաքացու կրթության իրավունքը՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից։ Պետությունը ՀՀ քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով՝ անվճար նախնական (արհեստագործության), միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթություն։ Հանրապետության տարածքում կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման ու դաստիարակության լեզուն հայերենն է («Լեզվի մասին» ՀՀ օրենք, հոդված 2), ՀՀ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն իրենց համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կազմակերպել մայրենի լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ (հոդված 3)։

Քոլեջներ

Երևանի պետական հումանիտար քոլեջ

Երևանի պետական հումանիտար քոլեջ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Գտնվում է Արաբկիր համայնքի Հովսեփ Արղության փողոցում: Ընդունելիությունը կատարվում է 9-րդ և 11-րդ դասարանների շրջանավարտներին։ Քոլեջը հիմնվել է 1991 թվականին, և այդ ժամանակից մինչ 2011 թ. քոլեջի տնօրենն էր բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչիկ Հակոբջանյանը, իսկ 2011 թվականից՝ Սերգեյ Սարգսյանը։

Մասնագիտություններ

·         Թարգմանություն և գործավարություն
·         Թարգմանություն և մաքսավարություն
·         Թարգմանություն և արխիվավարություն
·         Թարգմանություն և սպասարկման կազմակերպում
·         Հայոց և օտար լեզուների դասավանդում
·         Նախադպրոցական կրթություն
·         Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ
·         Զբոսաշրջային ծառայության կազմակերպում

Պատմություն և գործունեություն
Երևանի պետական հումանիտար քոլեջի պատմությունը սկիզբ է առել նախորդ դարի վերջին քառորդում և եկել հասել է 21-րդ դար: Ուսումնական հաստատությունը ապրել է 130 տարվա մի կյանք:
Առաջին շրջանը ստեղծման օրից մինչև 1918 թվականն է: 1881 թվականից Ցարական արքունիքի նախաձեռնությամբ ստեղծված Երևանի ուսուցչական սեմինարիան պետք է իրագործեր կարևորագույն մի խնդիր` պատրաստել ռուսաց լեզու և մշակույթ դասավանդող առաջավոր մտավորականների ջոկատներ:
Առաջին աշխարհամարտի տարիներին սեմինարիան տեղափոխվում է Ռուսաստան` Արմավիր, և բավական ուշ կրկին վերադարձվում Հայաստան: Խորհրդային Հայաստանի կառավարությունը վերաբացում է ուսումնական հաստատությունը` ՙՌուսական մանկավարժական ուսումնարան՚ անվամբ, որին անցնում են Երևանի ուսուցչական սեմինարիայի ունեցվածքը, ուսումնական պլանները, ծրագրերը, կառուցվածքը և ամենակարևորը` ռուսաց լեզու դասավանդող կադրեր պատրաստելու նրա խնդիրները:
Ռուսական մանկավարժական ուսումնարանը մի քանի բաժանմունք և ավանդույթներ ունեցող հաստատություն էր, և այդպիսին էլ մնաց մինչև 1991 թվականը, երբ Անկախության ճանապարհ բռնած Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը Բրյուսովի անվան օտար լեզուներին կից ստեղծված ՙԻնտերլինգվա՚ քոլեջի և Օստրովսկու անվան ռուսական մանկավարժական ուսումնարանի լուծարումով և միացումով ստեղծեց խիստ արդիական մի ուսումնական հաստատություն, որն այսօր հայտնի է Երևանի պետական հումանիտար քոլեջ անվամբ: Սա ՀՀ առաջին քոլեջն էր:
Իբրև նորագույն ժամանակների ծնունդ, քոլեջի ղեկավարությանը թույլ էր տրվել ինքնուրույնաբար հետազոտել մեր հանրապետության զարգացման ռազմավարությունը և հասարակական պահանջներին համապատասխան առաջարկել, արմատավորել և դնել մի շարք նոր մասնագիտությունների հիմքը:
Քոլեջի մշակած մի շարք ուսումնական պլաններ և բազմաթիվ առարկաների ծրագրեր ներդրվել են հանրապետության այլևայլ քոլեջներում: Քոլեջն այս տարիների ընթացքում ստեղծել է հզոր գրադարանային ֆոնդ. Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի տարբեր հրատարակչություններից գնել ենք ուսուցման ժամանակակից մեթոդներով կազմված բազմաթիվ դասագրքեր: Այսօր հումանիտար քոլեջն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում օտար լեզուների քաղաքականության ձևավորմանը: Վերջին տարիներին մեր հանրապետությունում կազմակերպված միջազգային խոշոր միջոցառումներն ընթացել են հումանիտար քոլեջի սաների անմիջական մասնակցությամբ` Համահայկական I և II խաղեր, ՙՔարերի երկիր՚ տուրիզմի երեք միջազգային և այլ տարբեր ցուցահանդեսներ: Քոլեջի գործունեության արդի փուլում դասախոսների ընտրությունը և որակավորման բարձրացումը կարևոր հարցերից մեկն է: Մշակվել և իրագործվում է բազմամյա մի ծրագիր, որի նպատակն է խորացնել դասախոսների մեթոդամանկավարժական կարողությունները: Քոլեջում մեծ տեղ է հատկացվում արտալսարանային աշխատանքին: Միջոցառումները, որոնք նվիրված են ականավոր մարդկանց, հիշարժան իրադարձություններին, քոլեջում ստացել են ավանդույթի ուժ և ուսուցմանը զուգընթաց իրագործում են դաստիարակչական աշխատանքներ: Քոլեջում ստացած տեսական գիտելիքները կյանքի ուժ են ստանում և հիմնավորվում են պրակտիկայի ընթացքում. մի գործընթաց, որ նպատակային և բարեխղճորեն է կազմակերպվում մեր քոլեջում` շնորհիվ ՀՀ նախարարությունների, Մաքսային և Արխիվային վարչությունների, մի շարք նախադպրոցական հիմնարկների և դպրոցների: Ամեն տարի քոլեջում անցկացվում են գիտական կոնֆերանսներ, օլիմպիադաներ, որոնք փորձում են մեր համակարգում բարձրացնել ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքների մակարդակը: Քոլեջում հանրապետության մյուս քոլեջների դասախոսների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ հայերեն, անգլերեն, ռուսաց լեզուների, հայոց լեզու և խոսքի մշակույթ առարկայի վերաբերյալ ինտերակտիվ դասավանդման մեթոդներով: Դասընթացներն անցկացրել են այն դասախոսները, որոնք իրենք են անցել վերապատրաստման դասընթացներ հանրապետությունում և հանրապետությունից դուրս:


























Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...