Իսրայել
Օրի (1659-1711), հայ ազգային–ազատագրական
շարժման գործիչ։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու
գաղափարները մեծ ազդեցություն են
ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի
գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է
պայքարի ռուսական կողմնորոշումը։
Սյունիքում և Արցախում ունենալով
գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի
ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում
իր մահից մեկ դար
անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Դեռ այն ժամանակ
ազատագրված հայկական հողերի վրա այսօր
կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստանի Հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղի
Հանրապետություն (Արցախ):
Комментариев нет:
Отправить комментарий