понедельник, 16 октября 2017 г.

ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ

Առողջ սնունդը կարևոր է առողջ մարմին, առողջ տրամադրություն և արդյունքում՝ առավելագույն արդյունավետություն ունենալու համար:
Բուժական սնունդ, բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով հատուկ կազմված սննդի օրաբաժինների և սնվելու ռեժիմի կիրառումը։ Բուժական սնունդը, որպես կանոն, չի համարվում բուժման ինքնուրույն մեթոդ, այն կիրառվում է դեղանյութերի և այլ բուժական ազդակների համալիրում։ Որոշ՝ ստամոքսաբորբի հաստ աղիքի բորբոքմանխոցայինլյարդիերիկամներիհիվանդությունների ժամանակ բուժական սնունդը կարող է լինել բուժման հիմնական միջոց։ Բուժական սննդի գիտական սկզբունքները մշակվել են ռուս ֆիզիոլոգներ Իվան Պավլովի և Իվան Սեչենովի ձևակերպած դրույթներով։


Բուժական սննդի հիմնական սկզբունքներն են սննդի օրաբաժնի, սնվելու ռեժիմի և սննդի խոհարարական մշակման եղանակի նկատմամբ անհատական մոտեցումը, սննդի քանակական և որակական համապատասխանությունը հիվանդության բնույթին, հիվանդի վիճակին և նրա օրգանիզմի առանձնահատկություններին, հաշվեկշռված (սպիտակուցներիճարպերիածխաջրերիհանքային նյութերի և վիտամինների առավել բարենպաստ հարաբերակցություն) և ֆիզիոլոգիական առումով լիարժեք օրաբաժնի կազմումը, երբ հիվանդի վիճակը պահանջում է որևէ սննդամթերքի բացառում կամ սահմանափակում։ Բուժական սնունդը կարող է նշանակել և հսկել միայն բժիշկը։ Բուժական սննդում շատ են կիրառվում սննդային օրաբաժնի քանակական փոփոխություններ (ավելացում կամ սահմանափակում, այսպես կոչված, բեռնաթափման օրեր), որակական սահմանափակումներ (նշանակվում են մասնավորապես հեշտ յուրացվող մթերքներ), սնվելու ռեժիմի փոփոխում, խոհարարական մշակման հատուկ մեթոդներ։
Բուժական սննդի օրաբաժիններով բուժումը պետք է լինի արդյունավետ և միաժամանակ լիարժեք, ամբողջությամբ բավարարի օրգանիզմի պահանջը սննդանյութերի և կենսաբանորեն ակտիվ նյութերի նկատմամբ։ Հիվանդությունների դեմ պայքարելու լավագույն միջոցը լիարժեք սնունդն է, որը նպաստում է ախտահարված համակարգերի աշխատունակության արագ վերականգնմանը, նյութափոխանակության և ընդհանուր վիճակի բնականոնացմանը։ Բուժական սնունդը կիրառում են հիվանդանոցում, առողջարանաառողջավայրային և ամբուլատոր բուժման ժամանակ։

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...