1․Տրիոլետ (ֆրանսերեն՝ triolet, ծագում է իտալերեն trio -
«երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։
Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ
տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի
ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։