четверг, 20 февраля 2020 г.

Ես եմ․․․















Բարև։ Ես Էլենն եմ ՝ 17 տարեկան։ Ծնվել եմ Երևանում։ Սովորել եմ Երևանի Լ․Ն․ Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում, ապա ուսումս շարունակել եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ավագ դպրոցում։ Սովորում եմ տասներկուերորդ դասարանում։

Սիրում եմ աշխարհագրություն առարկան։ Որոշել եմ ուսումս շարունակել ԵՊՀ-ի <<Աշխարհագրության և Երկրաբանության>> ֆակուլտետում։

Սիրում եմ դիտել ֆիլմեր ՝ հատկապես ռուսական մարտաֆիլմեր։ Ունեմ շատ լավ և բարի ընկերներ։ 
Իմ կարծիքով այս երեք տարին, որ ես կրթահամալիրում եմ սովորում, ինձ հնարավորություն տվեց ճանաչել շատ լավ մարդկանց, ունենալ բազմաթիվ ընկերներ։

Ազատ ժամանակ, բացի ֆիլմ դիտելուց, նաև գրքեր եմ կարդում ՝ փորձում եմ իմանալ ավելին իմ ընտրած մասնագիտության մասին։

Իմ նպատակն է դառնալ լավ մասնագետ և ինչ- որ  չափով պիտանի լինել իմ երկրին։


Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...