воскресенье, 1 декабря 2019 г.

Զաքարյան իշխանություն

Զաքարյան իշխանապետություն, պետություն Հայկական լեռնաշխարհիհյուսիսային և արևելյան հատվածում՝ Վրացական թագավորության (1008-1490) հովանավորության ու գերիշխանության ներքո։ Այն կառավարել են Զաքարյան տոհմի ներկայացուցիչները:
Զաքարյանները Հայաստանում իշխանության են եկել այնպիսի ժամանակաշրջանում, երբ վերացել էր Անիի Բագրատունիների թագավորությունը (885-1045) և բոլոր ենթակա թագավորություններն ու իշխանությունները Տարոնում (800-966), Տայքում (809-1001), Վասպուրականում(908-1021), Վանանդում (963-1065), Տաշիր-Ձորագետում (978-1113), Սյունիքում (987-1170) և այլուր։ Հայաստանում ստեղծվել էին բազմաթիվ ամիրայություններ, որոնց գլուխ էին կանգնել իսլամադավան սելջուկները։
Վերջիններիս արշավանքը Հայաստանտեղի էր ունեցել 11-րդ դարի կեսերին։

Կաթողիկոսական աթոռը հայտնվել էր դեգերումների մեջ և հանգրվանել բուն Հայկական լեռնաշխարհից դուրս՝ Եփրատի ափին գտնվող Հռոմկլաամրոցում։ Այն հետագայում մտնում է նորաստեղծ հայկական պետության՝ Կիլիկիայի թագավորության կազմում։ Բուն Հայաստանում հայկական հողերը միավորելու, հայ ազնվական ու հոգևորական վերնախավը վերամիավորելու և ժողովրդի խաղաղ զարգացումն ապահովելու համար Զաքարյանները զինակցում են հայկական ծագում ունեցող Բագրատիոնիների հետ։ Վերջիններս Վրաստանում հասել էին թագավորական աստիճանի և կառավարել ավելի քան մեկ հազարամյակ (9-19-րդ դարեր)։ Հաջողվում է ազատագրել Հայաստանի հյուսիսային, արևելյան ու կենտրոնական հատվածները։

Զաքարյանների օրոք վերջին անգամ հայ ժողովուրդը իր տարածքում կարողանում է ստեղծագործական աշխատանքի անցնել։ Կառուցվում են նորանոր վանքեր ու եկեղեցիներ, ամրոցներ ու բերդեր, շունչ են տրվում հայկական միջնադարյան քաղաքներին։ Որպես քաղաք՝ նոր զարգացում է ապրում Երևանը: Նրանց թուլացմանն ու անկմանը զուգընթաց, հայ ժողովուրդը սկսում է արտագաղթել հայրենիքից, առաջանում են միջնադարյան գաղթավայրեր Եվրոպայում և Ասիայում: Հայաստանում մեկը մյուսին է հաջորդում մոնղոլ-թաթարների, Կարակոյունլու և Ակկոյունլութուրքմենների, օսմանյան թուրքերի և պարսիկների տիրապետությունը։ Բնակություն են հաստատում բազմաթիվ քրդական ու թյուրքական ցեղեր։




Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...