Արշակունիների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական
հարստություններից Արշակունիների դինաստիայի հիմնած պետությունը Հայկական
լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 4 դար՝ 52 / 66 - 428:
Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Արտաշես Գ-ի գահակալման տարիներին),
առավելագույնը՝ 320 000 քառ. կմ՝ Տրդատ Մեծի օրոք։
Մայրաքաղաքը ի սկզբանե Արտաշատ քաղաքն էր, որ կառուցել
էր Արտաշես Բարեպաշտը մ.թ.ա. 185 թվականին։ Ապա Վաղարշ Ա-ն
(117-140) կառուցել է Վաղարշապատ, իսկ Խոսրով Գ Կոտակը (330-338)՝ Դվին մայրաքաղաքները։