Դարեր շարունակ մեզանից խլել են մեր ազատությունը, սակայն չեն կարողացել խլել մեր գանձերը՝ մեր ոսկեղենիկ լեզուն` հայերենը, մեր պայքարելու պատրաստ ոգին, խաղաղ ու ստեղծագործ կյանքով ապրելու ձգտումը:
Ստեղծագործ ու երազող իմ ժողովուրդը քարից ոչ միայն հաց է քամել, այլև քարեղեն երաժշտություն է հյուսել: Քարին շունչ ու ոգի տվող հայ վարպետների ձեռքում քարերը դարձել են խաչքար, նուռ ու ողկույզ, հասկ ու ծաղիկ: Այդ քարերը բերդեր, աշտարակներ ու պարիսպներ են դարձել:
Ավա˜ղ, ոսոխը անհուն մոլուցքով քանդել է մեր անառիկ բերդերը, նրա պարիսպներն ու աշտարակները: Ավարայրի ու Ձիրավի ճակատամարտ, ցեղասպանություն, համաշխարհային պատերազմ, բնության տարերային աղետներ տեսած իմ ժողովուրդը երբեք չի ընկճվել և միշտ պայքարել է հաղթանակի, ազատության ու բաօրության համար: Հաղթանակի ամենամեծ բերկրանքն իմ հայրենակիցները ապրել են 1993 թվականի մայիսի 9-ին, երբ հայոց քաջարի զինվորները, համախմբվելով անկախության եռագույն դրոշի տակ, տասնամյակների գերությունից ազատագրել են Շուշին:
Ես ծնվել ու մեծացել եմ անկախ Հայաստանում, լսել եմ իմ նախնիների հերոսական հաղթանակների ու աննկուն պայքարի մասին, բայց և տեսել եմ մերօրյա հերոսների, որոնք անմահացան և հերոսացան քառօրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը տալով մեզ խաղաղ քուն ապահովելու համար: Կենդանի հերոսներ, որոնք իմ ժամանակակիցներն ու սերնդակիցներն են, որոնք ամեն օր կարողանում են իրենց կյանքով պահել հայրենի հողն և խաղաղ քուն ապահովել իրենց հայրենակիցների համար: Եվ նրանցից ոչ ոք պատրաստ չէ 1 թիզ հող տալ մեր թշնամիներին։ Նրանք ավելի շուտ կտան իրենց կյանքը քան 1 թիզ մեր հողերից։
Մերօրյա հերոսները ոչ միայն իրենց մայրերի տղամերն են այլ ամբողջ հայ ազգի։ Աստված մի արսցե սահմանին պատերազմ է լինում, սահմանին կագնած զինվորների համար ոչ միայն իչենց ծնողներն են անյանգստանում այլ ամբողջ հայ ազգը։ Երբ պատերազմ է սկսվուվ մեր հայ ազգը դառնում է միասնական, մի կորովի բռունցք և գնում է դեպի սահման։ Քառօրյա պատերազմը սկսվեց 2016 թվականի ապրիլի 1 լույս 2ի գիշերը։ Այդ ընթացքում մահացան շուրջ 200 զինծառայող։ Դա ամբողջ հայ ազգի կորուստն էր և ոչ միայն այդ ընտանիքների։ Պատերազմի ընթացքում ամեն մի իրեն հարգող հայ ուզում էր թեկուզ չնչին ինչ- որ բանով օգուտ տալ սահմանին կանգնած մեր հերոսներին։
Մենք Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի, Զորավար Անդրանիկի, Կոմիտասի, Վիկտոր Համբարձումյանի, Տիգրան Պետրոսյանի, Հովհաննես Բաղրամյանի, Իսահակյանի, Շիրազի, Սևակի, Վահրամ Փափազյանի, Մհեր Մկրտչյանի և շատ ու շատ հզոր ու տաղանդավոր հայերի ժառանգներն ենք, որ ունենք նաև անկախության սերունդ կոչվելու մեծ հնարավորությունը։
Անկախություն
Комментариев нет:
Отправить комментарий