Վարչապետի աշխատակազմի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետերի լիազորությունների իրականացումը, ինչպես նաև կառավարության նիստերի անցկացումը:
Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է օրենքների, Կառավարության աշխատակարգի և իր Կանոնադրության հիման վրա:
Աշխատակազմն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը: