суббота, 27 апреля 2019 г.

Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանց...Հասարակագիտական նախագծային խմբի բաց պարապմունք.

Ապրիլի 26-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց «Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի բաց լաբորատորիա» ստեղծագործական հավաքը։ Հավաքի շրջանակներում կրթահամալիր հյուրընկալեցինք ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին և հանրապետության տարբեր մարզերի դպրոցների ուսուցիչների:
Հեղինակային կրթական ծրագրի առաջին օրը իրականացրեցինք նախագծային խմբերով բաց պարապմունքներ: Մեր նախագծային խմբի բաց պարապմունքը, որին մասնակցում էին Ավագ դպրոցի 19 տարատարիք սովորող, վարում էր հասարակագետ Վարդան Կարապետյանը: Պարապմունքի թեման էր՝ «Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում», որի ընթացքում ամփոփեցինք մարտի 4-ապրիլի 5-ն ընկած շրջանում «Հասարակագիտական ստուգատես»-ի օրերին մեր իրականացրած հասարակագիտական նախագծերը և դրանց արդյունքները՝ այցելություններ դատարաններ, ՀՀ Ազգային ժողով,  Կառավարություն, հանդիպումներ հասարակական-քաղաքաքական գործիչների հետ և այլն:
Պարապմունքն անցավ բավականին հետաքրքիր և ակտիվ քննարկման տեսքով:


Նկարաշարը՝ Արմիգ Քէշիշյանի













Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...