Կառավարությունը գործադիր իշխանության
բարձրագույն մարմինն
է:
Ըստ ՀՀ Սահմանադրության 146-րդ
հոդվածի՝ Կառավարությունն իր
ծրագրի հիման
վրա մշակում
և իրականացնում
է պետության
ներքին և
արտաքին քաղաքականությունը, իրականացնում
է պետական
կառավարման համակարգի
մարմինների ընդհանուր
ղեկավարումը:
Կառավարության
լիազորությունները սահմանվում
են Սահմանադրությամբ և
օրենքներով: Կառավարության
իրավասությանն են
ենթակա գործադիր
իշխանությանը վերաբերող
բոլոր այն
հարցերը, որոնք
վերապահված չեն
պետական կառավարման
կամ տեղական
ինքնակառավարման այլ
մարմինների:
Ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ
հոդվածի՝ Կառավարությունը կազմված
է վարչապետից, փոխվարչապետներից և
նախարարներից:
Հանրապետության նախագահը նշանակում
է վարչապետ
խորհրդարանական մեծամասնության
ընտրած թեկնածուին,
իսկ փոխվարչապետները և
նախարարները նշանակվում
են Հանրապետության
նախագահի կողմից՝
վարչապետի առաջարկությամբ:
Որպես կառավարության ղեկավար՝
վարչապետը Կառավարության
ծրագրի շրջանակներում
որոշում է
Կառավարության քաղաքականության հիմնական
ուղղությունները, ղեկավարում
է Կառավարության
գործունեությունը և
համակարգում է
Կառավարության անդամների
աշխատանքը:
Комментариев нет:
Отправить комментарий