Վերականգնվող էներգիա կամ Կանաչ էներգիա, այնպիսի աղբյուրներից ստացվող էներգիա, որոնք մարդկային մասշտաբներով անսպառ են: Այդպիսի էներգիայի օգտագործման հիմնական սկզբունքն այն է, որ այն, դուրս մղվելով շրջական միջավայրի գործընթացներից, տեխնիկական կիրառում ստանա: Վերականգնվող էներգիա ստանում են բնական ռեսուրսներից, որոնցից են արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիան: Դրանք վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են:2014 թվականին էներգիայի համաշխարհային պահանջարկի մոտ 19.2 %-ը ստացվել է վերականգնվող աղբյուրներից:
Վերականգնվող էներգիայի աղբյուրները
Քամու ուժ
Էներգետիկայի այս ճյուղը մասնագիտացված է մթնոլորտում գտնվող օդային զանգվածների կինետիկ էներգիայից էլեկտրական, ջերմային և ցանկացած այլ տեսակի էներգիայի ստեղծմանը ժողովրդական տնտեսության մեջ կիրառելու նպատակով: Էներգիայի վերափոխումը կատարվում է հողմաշարժիչների, հողմաղացների և տարատեսակ այլ ագրեգատների միջոցով: Քամու ուժը արևի գործունեության հետևանք է, այդ պատճառով այն վերականգնվող էներգիայի տեսակներից է: Հողմաշարժիչների հզորությունը կախված է մակերեսից, գեներատորի թիակից: Օրինակ` դանիական Vestas ընկերության 3 մբթ (90 Վ) հզորությամբ տուրբիններն ունեն 115 մ բարձրություն, թիակների 90 մ տրամագիծ և աշտարակի 70 մ բարձրություն:Այսպիսի էներգիայի արտադրման առավել արդյունավետ տեղեր են համարվում ափամերձ տարածքները; Ծովում`ափից 10-12 կմ հեռավորության վրա (երբեմն նաև ավելի հեռու) կառուցում են օֆշորային հողմաէլեկտրակայաններ: Հողմաշարժիչների աշտարակներն ամրացնում են գերաններով հիմքին, որ փորվում է 30 մ խորության վրա:
Հողմաշարժիչները գործնականում
վառելիքի պահանջ չեն զգում: 1 մբթ հզորությամբ հողմաշարժիչի 20 տարվա աշխատանքի
դեպքում կարելի է խնայել մոտ 29 հազար տոննա ածուխ կամ 92 հազար բարել նավթ;
Ապագայում ծագրվում է քամու
էներգիան կիրառել ոչ թե հողմաշարժիչների միջոցով, այլ ոչ ավանդական
եղանակով: Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար քաղաքում
նախատեսվում է կառուցել պիեզոէլեկտրականության սկզբունքով աշխատող
էլեկտրակայան, որն իրենից ներկայացնելու է պոլիմերային հիմքով «անտառ»` ծածկված
պիեզոէլեկտրական մարտկոցներով: 55-մետրանոց այդ հիմքերը ճկվելու են քամու
ներգործությամբ` քամու ուժը հոսանքի վերածելով:
Արևային էներգիա
Արևային էներգիա, արևային լույսի փոխարկումն է էլեկտրականության: Էներգիայի փոխարկման համակարգերի մեջ օգտագործվում են ոսպնյակներ կամ հայելիներ կենտրոնացնելու համար լույսի մեծ տարածք փոքր հեծանի վրա։Արևային էնեկտրակայնները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին։ Առաջինը եղել է Կալիֆոռնիայում։Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են՝ ԱՄՆ, Իսպանիա, Չինաստան, Գերմանիա, Իտալիա, Հնդկաստան: Աշխարհի ամենահզոր արևային էլեկտրակայանը գտնվում է Հնդկաստանում. այն Չարանկա Սոլար Փարկն է, հզորությունը կազմում է 214 մեգավատտ։Հայաստանում այս ոլորտ դեռ զարգացման փուլում է։ Դեռևս չկա կառուցված որևէ էլեկտրակայան։ Բայց վերականգնվող էներգիայի մշակույթը արդեն գործում է մեր երկրում։Ներկայումս Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվում է Արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան (ներ) կառուցելու նախապատրաստման ծրագիրը: Ամենահարմար տեղ է ընտրվել են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղը: Նախագիծն այդպես էլ անվանել են` «Մասրիկ 1»:Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ վայրն է հարմար մեծ հզորությամբ կայանի համար` 55-ից 100 մեգավատ: Եվ այսպես, ամենաքիչը 55 Մվատ, տարին 12 ամիս, օրը 24 ժամ աշխատող:
Комментариев нет:
Отправить комментарий