Բայքերներ-այս ենթամշակույթի հետևորդները մոտոցիկլետների մեծ
սիրահարներ են: Սովորական մոտոցիկլետավարներից իրենց տարբերում է այն, որ մոտոցիկլետը
նրանց համար կյանքի մի մասն է:Բայքերական շարժումը սկսվել
է 1950-ական թվականներին ԱՄՆ-ում այնուհետև տարածվել Եվրոպայում և Խորհրդային միությունում
1970-ականներին:
Ոչ վաղ անցյալում բայքերները
բացառապես տարբերվում էին իրենց «Չոպերներով», կաշվե բաճկոններով,երկար մազերով և մոտոցիկլետավարին
հատուկ մորոքով: Սակայն 90-ականներից հետո
ճանապարհներին սկսեցին ավելի հաճախ հանդիպել հզորացվաց շարժիչով և ճկուն
ամորտիզացիայով մոտոցիկլետավարներ, սակայն նրանց շատ երկար ժամանակ չէին ընդունում
բայքերների ենթամշակութի մեջ: Բայքերները տարբերվում են իրենց կոսուխաներով –(դրանք
կաշվից բաճկոններ էին հաճախ առանց ձերքերի,հիմնականում սեվ գույնի) ջինսե կամ կաշվե
տաբատներ: Հաճախ երկար մազեր և մորուք, քամուց պաշտպանվելու համար հաճախ դնում են ակնոցներ սև գույնի պատահում է նաև, որ կրում են 2-րդ համաշխարային պատերազմի գերմանական զորքերի սաղավարտներ: Բայքերները ունեն նաև իրենց դրոշը՝ Naval Jack-ը:Բայքերները դեմ չեն ծխախոտին եվ խմիչքին, հաճախ օգտագործում են մարիխուաննա և հաշիշ : Բայքերները շատ հաճախ ունենում են դաջվածքներ ամբողջ մարմնի վրա և ընդհանրապես բայքերական դաջվածքները համարվում են դաջվածքների առանձին ճյուղ:Բայքերները շատ հաճախ կազմակերպում են բարեգործական նախագծեր :
Комментариев нет:
Отправить комментарий