Նոյեմբերի 6-ին կրթահամալիրի հյուրն
էր Ավագ դպրոցի իր շրջանն ավարտած Միքայել Կամենդատյանը, ով անցյալ ուսումնական տարվա
ապրիլ ամսին ընդունվեց Դիլիջանի միջազգային դպրոց։ Միքայելի հետ հանդիպման ընթացքում նա ներկայացրեց դպրոցը, դպրոցի
կարգերը, ուսումնական ընթացքն իր բոլոր դրական և բացասական կողմերով:
Իմ այս նյութում ուզում եմ մանրամասնել
UWC դպրոցի ողջ մանրամասները:
Դիլիջանի միջազգային դպրոց (անգլ.՝ United World College Dilijan, Dilijan International
School), միջազգային համագործակցությամբ անգլիական միջինդպրոց և դպրոց-պանսիոն, Cambridge IGCSE և IB Diploma ակադեմիականծրագրերով, Արևմուտքի և Արևելքիսահմանագծին՝ Դիլիջանում, Հայաստան։ Երևանից և Թբիլիսիից 1,5 ժամվահեռավորության վրա, զբաղեցնում է ավելի քան 88 հեկտար հողատարածք,մասամբ Դիլիջանի ազգային պարկիներսում։Դիլիջանի միջազգային դպրոցինախագծի հիմնադիրներ են ռուսաստանաբնակ գործարար և բարերար ՌուբենՎարդանյանը՝ տիկնոջ հետ։ Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն ենկրթության ոլորտի և բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, ՄեծԲրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից։
Կրթական ծրագիրը
Ուսումնական պլան
Դիլիջանի միջազգային դպրոցում նախատեսվում է, որ ուսումնական տարինտևելու է 274 օր, իսկ հանգիստյան օրերը լինելու են 91 օր։ 13-14 տարեկաներեխաների կրթությունը նախատեսվում է կազմակերպել պարտադիր, հավելյալև հարակից առարկաների տեսքով։
Պարտադիր առարկաներն են անգլերենը, օտար լեզուները, մաթեմատիկան ևընդհանուր գիտությունը, «Հայոց լեզու, գրականություն» առարկան ՀՀքաղաքացիների համար։
Հավելյալառարկաներն են արվեստը, դիզայնը և տեխնոլոգիան, պատմությունը, աշխարհագրությունը։ Հարակից առարկաներն են թատերական արվեստը, ֆիզիկականկրթությունը և առողջապահությունը, երաժշտությունը և այլն։
Քննությունները անցկացվում են պարտադիր և հավելյալ առարկաներից։
Սովորողները պետք է առնվազն «B» մակարդակ ունենան անգլերենից ևգերազանց մաթեմատիկայից։ Այդ քննությունները համապատասխանում ենIGCSE կրթական ծրագրին անցում կատարելու ստանդարտներինհամապատասխան։ Հայազգի սովորողները անցնում են նաև հայագիտականառարկաներ։
14-16 տարեկան երեխաների համար նախատեսվում է կրթությունը կազմակերպելThe International General
Certificate of Secondary Education (IGCSE) կրթականծրագրին համապատասխան։ Բոլոր առարկաները խմբավորված են հետևյալխմբերում՝ Լեզուներ, Հումանիտար առարկաներ, Մաթեմատիկա, Ստեղծագործական, Սոցիալական գիտություններ, Տեխնիկական ևարհեստագործական։ Քննությունները կազմակերպվում են ամռանը։Սովորողները պետք է առնվազն ապահովեն «B» մակարդակ անգլերենից ևգերազանց մաթեմատիկայից, քննությունները կազմակերպվելու են դպրոցիintranet համակարգի միջոցով։
Պարտադիր առարկաներն են անգլերենը(որպես առաջին կամ երկրորդ լեզու),մաթեմատիկան, բնագիտությունը (կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա), օտարլեզուները (ֆրանսերեն կամ ռուսերեն)(սովորողները, իսկ հայազգիքաղաքացիների համար նաև «Հայոց լեզու.գրականություն», «Հայոցպատմություն» առարկաները, բացի այդ, նրանք, ովքեր պատրաստվում են դիմելհայկական բուհեր կարող են նույնպես ուսանել այդ առարկաները)։
Հավելյալ առարկաներն են՝ Արվեստը, հավելյալ օտար լեզուն, դիզայնը ևտեխնոլոգիան, անգլիական գրականությունը, տնտեսագիտությունը, պատմությունը, աշխարհագրությունը, երաժշտությունը։ 16-19 տարեկաններիուսուցումը նախատեսվում է կազմակերպել IB կրթական ծրագրերինհամապատասխան։ Բոլոր առարկաները խմբավորված են հետևյալ կերպ՝
Խումբ 1 - Ռուսերեն, Հայերեն, Անգլերեն
Խումբ 2 - Ռուսերեն, Անգլերեն, Ֆրանսերեն, Իսպաներեն-B
Խումբ 3 - Պատմություն և տնտեսագիտություն, Էկոլոգիական համակարգեր ևհասարակություն,
Խումբ 4 – Կենսաբանություն, Քիմիա և Ֆիզիկա (Բարձր և ստանդարտմակարդակ)
Խումբ 5 – Մաթեմատիկա (տարբեր մակարդակների համար)
Խումբ 6 – Արվեստ, Երաժշտություն, Թատրոն
Դիպլոմ (Հիմնական) - Գիտության Տեխնոլոգիա (Technology of science)(դասընթացը դասավանդելու են ավելի քան 17 ուսուցիչներ), CAS դասընթաց(Creativity, Actions and
Service)։
Առարկաները բաժանվում են նաև բարձր մակարդակի (Higer level) և ստանդարտմակարդակի (Standard level)։ Յուրաքանչյուր սովորող պետք է ունենա 3-ականբարձր և ստանդարտ մակարդակի դասընթացներ։ IB դիպլոմ ստանալու համարսովորողը պետք է հավաքի առնվազն 24 միավոր հնարավոր 45-ից։
Նախապատրաստական տարի (13-14 տարեկան
Նախա-IGCSE ծրագիր՝ անգլերենի, այլ օտար լեզուների և մաթեմատիկայիխտացված ուսուցում
Լրացուցիչ առարկաներ՝ Կիրառական արվեստ, Հումանիտարգիտություններ, Գիտություն և տեխնոլոգիաներ՝ բազմազան տաղանդներ ևհետաքրքրություններ զարգացնելու նպատակով
Դասախոս-ուսանող դինամիկ համագործակցություն
IB
Diploma (16-19 տարեկան
Հիմնական հոդված՝ Բակալավրի Միջազգային Դիպլոմ ծրագիր
Կրթական ակադեմիական խտացված և հավասարակշռված երկամյա ծրագիրավարտական քննություններով, որոնք ուսանողին պատրոստում ենհամալսարանական ընդունելության
Բակալավրի Միջազգային Դիպլոմ ծրագիր, International
Baccalaureate Diploma Programme (IBDP) երկամյա կրթական ծրագիր է, որն ուղղված է 16–19 տարեկանուսանողներին ապահովելու, աշխարհի բազում համալսարանների կողմիցընդունելի և միջազգայնորեն որակյալ համարվող կրթություն՝ ընդունվելուբարձրագույն ուսումնական հաստատություն։ Այն մշակվել է 1960-ականներիսկզբներին Ժնևում միջազգային մանկավարժների կողմից։ Վեցամյա փորձնականծրագրի ավարտին, որն ավարտվեց 1975-ին ստեղծվեց երկլեզու դիպլոմ։
Cambridge
IGCSE (14-16 տարեկան)
Լավագույն նախապատրաստում՝ ավելի քան 125 երկրներում ընդունվածկրթական ծրագիր
Հիմնական ուսումնական դասընթացներ՝ անգլերեն, մաթեմատիկա, բնականգիտություններ և օտար լեզուներ
Լրացուցիչ առարկաներ՝ արվեստ, երկրորդ օտար լեզու, դիզայն ևտեխնոլոգիաներ, տնտեսագիտություն, պատմություն և աշխարհագրություն
Խրախուսվում է ստեղծագործական մոտեցմամբ ուսուցումը՝ սովորելկատարելով։
Միացյալ Համաշխարհային Քոլեջներ
Հիմնական հոդված՝ Միացյալ Համաշխարհային Քոլեջներ
Միացյալ Համաշխարհային Քոլեջներ, United World
Colleges (կամ UWC), կրթականշարժում, որը միավորում է 12 միջազգային դպրոցներ և քոլեջներ, 140 երկրներիազգային կոմիտեներ և մի շարք կարճաժամկետ կրթական ծրագրեր։
Արտադասարանական ուսուցում
Անգլերենի հարստացում
Անգլերենի խտացված ուսուցման ծրագիր բոլոր մակարդակների համար։
Տեսությունից պրակտիկա
Տեսական ուսուցումը ամրապնդվում է գործնական պարապմունքներիմիջոցով՝ օդերևութաբանություն,վերամշակում, այգեգործություն, բացօթյակիրառական երկրաչափություն։
Մարզասրահային և բացօթյա սպորտ
Սպորտային զանազան պարապմունքներ, թե խմբակային, թե անհատական. ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, լող, ձիավարություն և այլն։
Ակումբներ
քննարկումներ, շախմատ, լեռնագնացություն, արշավներ,
Կիրառական արվեստ
Երաժշտություն, պարարվեստ, բեմական արվեստ, կիրառական արվեստՀայաստանի լավագույն մշակութային կենտրոններից մեկում։
Դիլիջանի ազգային պարկ
Բացօթյա սպորտային պարապմունքներ և գիտա-փորձարարական
պարապմուքներ արգելոցում։
ակադեմիական մասնաշենք
ժամանցի մասնաշենք
խաղադաշտ
կացարաններ
շենքի մեջ գտնվող խաղադաշտ
Комментариев нет:
Отправить комментарий