Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում։ Բացվում են վայրի վարդերը, դեղին, սպիտակ, երբ գարուն է լինում տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում:
Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում:
Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ: Այժմ այդ արահետն էլ չկա։
Մանաս, ինչու տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեիր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում և ձյունի տակից կանաչը ծլում
Դավոյենց Առաքելը եզան կաշվից տրեխները հագին մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել:
Իսկ երկու շաբաթ անց` Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում:
Առաքելը գյուղում չէր: Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա` կռիվ անի Օրանջիայի համար:
Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա էլի, որ զոռ ես անում,-ասաց Մանասը: Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել:
Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած, ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես:
Եվ առ հա մի հատ Մանասի գլխին ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ-աղաղակ եղավ, Մանասին արնաթաթախ տուն տարան:
Առաքելն էլ նայեց հեռացողներին` պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց էլի սպառնաց և գնաց տուն:

Комментариев нет:
Отправить комментарий