понедельник, 2 октября 2017 г.

Գաստոն։Վիլյամ Սարոյան.

Մարդիկ միշտ թույլ են տալիս սխալներ,առանց ետին մտքի, և սխալների մեծ մասը անվտանգ են։ Ստեղծագործության մեջ գլխավոր հերոսներից մեկը՝ հայրը, սխալներ թույլ չէր տալիս: Նա աղջկան սովորեցնում էր սիրել որդուն։
Հեղինակը Գաստոնի միջոցով ցույց է տալիս,թե ինչպես է հայրը գնահատում կյանքի գեղեցկությունը։Աղջիկը մտածում էր,որ իր հայրը տարօրինակ է,քանի որ,չգցեց այն դեղձը,որի մեջ որդ կար։Այդ դեղձը որդի տունն էր,և հայրը ուզում էր բացատրել աղջկան, թե դեղձը ինչքան կարևոր էր Գաստոնի համար։Ստեղծագործության վերջում աղջիկը մոր հետ խոսում է հեռախոսով և փոխում իր ողջ կարծիքը Գաստոնի մասին։Մոր համար դա ուղղակի մի զզվելի որդ էր։Աղջիկը գիտակցում էր,որ մոր  մեջ կա նյութական հարստություն։Մոր աչքերով նա չէր տեսնում հոր տան գեղեցկությունը: Այս ստեղծագործության մեջ Վիլյամ Սարոյանը բացատրում է   իր կարծիքը մարդկանց և կյանքի մասին։
Գլխավոր հերոսի օգնությամբ նա ցույց է տալիս մեզ,որ մարդկանց պետք է դատել իրենցներքին հատկանիշներով և բնավորության լավ գծերով,ոչ թե արտաքին տեսքով և նյութական կարողություններով։ Սարոյանը նաև ցույց է տալիս մեզ  ինչպես հարգել ուրիշի կարծիքը,և բոլոր կենդանի արարածների գինը:



Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...