
3.Եթե մարդ միշտ
իրեն թերագնահատի և չտեսնի այն լավը,դրականը որն իրեն տրված է ի վերուստ,
նա երբեք չի կարողանա դրական լիցքեր հաղորդել շրջապատին:
Ես
այսպիսին եմ
Կան մարդիկ, ովքեր
ունեն ամեն ինչ, բայց միևնույնն է նրանք անկուշտ են: Ճիշտ է, միշտ պետք է ձգտել ավելիին,
հասնել ավելի մեծ բարձունքների, բայց յուրաքանչյուր ոք դա պետք է անի միայն իր հնարավորությունների սահմանում
և այնպես, որ չվնասի շրջապատի մարդկանց ու չօգտագործի այն ռեսուրսները, որոնք իրեն
չեն պատկանում: Սակայն այս ամենի հետ զուգահեռ կան նաև այնպիսի մարդիկ,ովքեր չունեն
այն ամենը, ինչ վերոհիշյալները, բայց երախտապարտ են միայն այն բանի համար, որ նրանք
կան, հնարավորություն ունեն ամեն օր տեսնել իրենց մտերիմներին, սիրելիներին և ի վիճակի
են ամեն օր արթնանալ, տեսնել արևը և ժպտալ:Եվ եթե մի քանի խոսքով
բնութագրեմ ինքս ինձ՝ թե ինչպիսին եմ, կարող եմ ասել, որ ամեն կերպ փորձում եմ դրական
էներգիա փոխանցել շրջապատիս : Երբեք չեմ տարածում իմ տրամադրությունը ուրիշների վրա:
Ոչ ոք պարտավոր չէ զգալ այն, ինչ ես եմ զգում՝ թե՛ լավը, թե՛ վատը:Գտնում եմ,որ մարդ երբեք ոչ ոքի վատություն
չպետք է անի, որովհետև կյանքը բումերանգ է և մի օր այն ամենը, ինչ դու արել ես դիմացինիդ,
կվերադառնա քեզ մոտ: Ինչպես հայտնի խոսքն է ասում՝ «լավություն արա, գցիր ջուրը»:
Комментариев нет:
Отправить комментарий