среда, 27 сентября 2017 г.

Լեզվաընտանիքների ցանկ...

Լեզվաընտանիքների ցանկի մեջ մտնում են նաև մեկուսի լեզուները, չդասակարգված լեզուները և այլ տեսակի լեզուները:
Վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ներկայացրեց աշխարհի անհետացող լեզուների նորացված ատլասը, համաձայն որի աշխարհի վեց հազար լեզուներից 2500-ը չքանում են աչքի առաջ, իսկ շատերն արդեն դադարել են գոյություն ունենալուց։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն գնահատում է լեզուների կենսունակությունը 9 չափորոշիչներով. կրողների բացարձակ թիվը, լեզվի փոխանցումը սերնդեսերունդ, տվյալ լեզուն հարազատ համարող հասարակության անդամների թիվը, գործածման դաշտի փոփոխությունը, պաշտոնական ինստիտուտների վերաբերմունքը լեզվի նկատմամբ, այն է՝ լեզվի պաշտոնական կարգավիճակն ու գործածումը, փաստաթղթավորման տեսակն ու որակը, կողքի ազդեցությանը ենթակվելու հնարավորությունը, ուսումնական նյութերի և գրականության մատչելիությունը, լեզվի կրողների թվի հարաբերակցությունը բնակչության ընդհանուր թվաքանակի հետ։ Այնուհետև լեզուները դասակարգվում են ըստ վեց կարգերի՝ «վտանգված չէ»-ից մինչև «լեզուն անհետացել» է (ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կարմիր գրքի՝ Եվրոպայի 225 բնիկ լեզուներից 38-ը վտանգված է, 26-ը լրջորեն վտանգված է, 9-ը անհետացման եզրին է): Ընդ որում՝ առաջինից մինչև վերջին աստիճան կարելի է հասնել շատ արագ, և ինչն էլ որ լինի լեզվի անհետացման պատճառ, հետևանքը մեկն է. մարդկությունը լեզվի հետ կորցնում է մի ամբողջ մշակույթ, գիտելիքի մի եզակի ու անփոխարինելի աղբյուր։ Լեզուները ինքնության, հաղորդակցման, սոցիալական ինտեգրման, կրթության և զարգացման վրա ունեցած իրենց համալիր ազդեցությամբ ռազմավարական նշանակություն ունեն մարդկանց և մոլորակի համար։ Երբ լեզուներն անհետանում են, խամրում է նաև համաշխարհային մշակութային բազմազանության ներկապնակը։ Դրա հետ մեկտեղ վերանում են հնարավորություններ, ավանդույթներ, հիշողություն, մտածողության և արտահայտման յուրօրինակ ձևեր։ Այս ամենի գիտակցումը ստիպում է խրախուսել լեզվական հանդուրժողականությունը ինչպես տարբեր հանրությունների միջև, այնպես էլ միևնույն հանրության ներսում։ Այն ընդգծում է այնպիսի միջոցառումների կարևորությունը, որոնք համայնքի յուրաքանչյուր անդամի հնարավորություն են տալիս մայրենին գործածել լեզվի գործածության մասնավոր և հանրային տիրույթներում, ինչպես նաև սովորել լրացուցիչ՝ ազգային կամ միջազգային լեզուներ։ Այս ամենը քաջ գիտակցելով և նպատակ ունենալով պահպանել եվրոպական տարածաշրջանի հարուստ լեզվամշակութային ժառանգությունը՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները 1992 թվականի նոյեմբերի 5-ին Ստրասբուրգում ստորագրեցին Տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների եվրոպական խարտիան, որին Հայաստանի հանրապետությունը միացավ 2001-ին՝ այդպիսով պարտավորվելով համապատասխան միջոցառումերի կիրառմամբ պաշտպանել Հայաստանի տարածքում տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների լեզու համարվող ասորերենի, քրդերենի, եզդիերենի, հունարենի և ռուսերենի իրավունքները, իսկ հայերենի իրավունքները, համաձայն Խարտիայի, պաշտպանված են Կիպրոսում, Ռումինիայում և Լեհաստանում:

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...