Առաջին
համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ (անգլ.՝ First World War, Great
War կամ WWI), Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է
1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել
մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։
Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել
որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ
տալու համար, մասնակցել է
ավելի քան 70 միլիոն զինվորական,
որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի
արդյունքում այն դարձել է
խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ:
Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան
7 միլիոն խաղաղ բնակիչ է
զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի
պատճառ են եղել նաև
տեղի ունեցած ցեղասպանություններն ու
1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում
ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն
մարդ։
понедельник, 4 марта 2019 г.
Երիտթուրքերի իշխանության անցնելը։Կիլիկիայի ջարդերը
1908 թվականին
Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ II-ը
գահընկեց արվեց և աքսորվեց Սալոնիկ: Իշխանության եկավ Երիտթուրքական կուսակցությունը,
վերագործարկվեց դեռևս 1876 թ. ընդունված օսմանյան
սահմանադրության գործողությունը, կասեցվեց գրաքննությունը, հայտարարվեց քաղաքական հալածանքների դադարեցման մասին։ 1909 թ. մարտին Աբդուլ
Համիդի կողմնակիցները Ստամբուլում խռովություն բարձրացրին՝ փորձելով վերականգնել սուլթանի իշխանությունը։
Հայոց ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide, ֆր.՝ Génocide arménien), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական«Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն,
որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և
բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան
Հայաստանի հայ բնակչությունը։
четверг, 28 февраля 2019 г.
ՀՀ Ազգային ժողով․համառոտ պատմություն
1918 թվականի
մայիսի 28-ին Հայաստանն իրեն
հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց
երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։
1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը (260 պատգամավոր) ձևավորվեց մեծամասնական ընտրակարգով՝ 2 փուլով՝ մայիսի 20-ին
և հունիսի 3-ին։
Նոր խորհրդարանում ներկայացվեցին երկու քաղաքական ուժեր՝ ՀՀՇ-ն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Պատգամավորական խմբերն էին՝ «Հանրապետություն»
(38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր),
«Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր), ՀՅԴ-ն վերակազմակերպվեց
պատգամավորական խմբի (12 պատգամավոր)։
Դատարան․
Դատարան,
պետության կողմից ստեղծված մարմին,
որը կոչված է իրականացնելու
արդարադատությունը։ ԽՍՀՄ-ում դատարանների
կազմակերպման և գործունեության հիմնական
սկզբունքները հռչակված են ԽՍՀՄ սահմանադրությամբ,
ավելի մանրամասն՝ ԽՍՀ Միության, միութենական
և ինքնավար հանրապետությունների
դատարանակազմության օրենսդրության և ԽՍՀ Միության
ն միութենական հանրապետությունների
քրեական դատավարության, ԽՍՀ Միության և
միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքներով։
Թարգմանություն անգլերենից․․․
Կարող են շները նայել հեռուստացույց՞։Մենք հաճախ կարծում ենք,
որ կարող են։ Բայց կենդանիները չեն տեսնում այնքան, որքան մենք
անում ենք։ Նրանք չեն տեսնում բազմաթիվ գույներ, որոնք մենք տեսնում ենք, քանի որ նրանք
գունագար են։ Դուք կարող եք տեսնել կանաչ դաշտում շագանկագույն նապաստակ։ Ձեր շունը
չի կարող։ Բոլորը տեսնում են գորշ։ Երբ նապաստակը շարժվում է, ձեր շունը տեսնում է
այն որպես գորշ աշխարհում շարժվող գորշ բան։
Վարժություններ․
1Ես ընկերուհուս հրավիրեցի հաց ուտելու։
2Մայրս ինձ ասաց որ գնամ հաց գնեմ։
1Սև ծովը Անանիա Շիրակացին 7րդ դարում անվանել է Պոնտոս։
2Հայ ժողովուրդը ունի ծով համբերություն։
1Ծովը սկսեց ալեկոծվել երբ մարդը լեղում էր։
2։Աղջիկը ալեկոծվեց երբ մայրիկը անտեղի բարկացավ նրա վրա։
1 Ուսուցիչը ասաց աշակերտներին, որ պետք է դասարանում քար լռություն տիրի։
2Մայրս ինձ ասաց որ գնամ հաց գնեմ։
1Սև ծովը Անանիա Շիրակացին 7րդ դարում անվանել է Պոնտոս։
2Հայ ժողովուրդը ունի ծով համբերություն։
1Ծովը սկսեց ալեկոծվել երբ մարդը լեղում էր։
2։Աղջիկը ալեկոծվեց երբ մայրիկը անտեղի բարկացավ նրա վրա։
1 Ուսուցիչը ասաց աշակերտներին, որ պետք է դասարանում քար լռություն տիրի։
Подписаться на:
Сообщения (Atom)
Saying Googbye
My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...
-
Ուզում եմ լսել լռության ձայնը... Մարդիկ չգիտեն որ լռությունը լուռ չէ, այն խոսում է։ Երբ լռում ենք լսում ենք լռության տարօրինակ, բայց միևն...
-
Աշուն էր Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով ճամփորդ...
-
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ ։ ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականա...