четверг, 15 ноября 2018 г.
Մթնոլորտն աղտոտող նյութեր․
Գազեր
Ներկայումս (2006)
հայտնի է կենսոլորտն աղտոտող մոտ 20 հզ. նյութ։ Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից է ածխածնի մոնօքսիդը՝ շմոլ գազը (CO), որը մթնոլորտի բաղադրության մեջ չնչին է և չի վնասում մարդու առողջությանը, իսկ քանակի կտրուկ ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և
արդյունաբերական թափոնների ու փայտի թերի այրումն է։ Ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին։ Շմոլ գազի պարունակությունը մեծ է խոշոր քաղաքների, հատկապես խաչմերուկների և կանգառների օդում։
Մթնոլորտի աղտոտում.
Մթնոլորտի աղտոտում (օդի աղտոտում),
այն քիմիական նյութերի (պինդ ու հեղուկ աերոզոլներ և գազեր), ֆիզիկական
ազդակների (ճառագայթում, աղմուկ և այլն) և կենսաբանական միկրոօրգանիզմների
(ախտածին մանրէներ և այլն) թափանցումը, առաջացումն ու կուտակումը մթնոլորտում,
որոնք օդի հիմնական բաղադրամասեր չեն կամ գերազանցում են դրանց թույլատրելի
չափաքանակները։ Այն կարող է առաջացնել հիվանդություններ, ալերգիաներ կամ մարդկանց մահվան
հասցնել:
понедельник, 12 ноября 2018 г.
Ներսես Ե Աշտարակեցի.
Ներսես Ե Աշտարակեցի, Ամենայն Հայոց Կաթողիկոս (1843-1857 թթ.), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հաջորդել է Հովհաննես Ը
Կարբեցուն։
Կենսագրություն
Իսկական անունն է
Թորոս Հարությունի Շահազիզյան։ Ծնվել է 1770 թ-ի փետրվարի 13-ին Աշտարակում, սովորել է
Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում և ստացել հոգևոր կոչում։ 1808 թ. նա դառնում է նորաստեղծ Սինոդի անդամ և ազդեցիկ դիրք գրավում Էջմիածնի հոգևորականության մեջ։ Ապա գործուն մասնակցություն է
ունենում 1804-1813 թթ. ռուս-պարսկական և
1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին՝ նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը։
Գյուլիստանի Պայմանագիր․
Գյուլիստանի Հաշտության Պայմանագիրը 1813, ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև հոկտեմբերի 24–ին, Ղարաբաղի Գյուլիստան (Խաչեն) գյուղում, 1804-1813 ռուս–պարսկական պատերազմից հետո։
Գյուլիստանի հաշտության պայմանագիրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները։
Թուրքմենչայի Պայմանագիր.
Թուրքմենչայի Պայմանագիրը 1828 թիվ , ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին, Պարսկաստանի Արևելյան Ադրբեջաննահանգի Թուրքմենչայ գյուղում՝ 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։
1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։
среда, 7 ноября 2018 г.
Подписаться на:
Сообщения (Atom)
Saying Googbye
My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...
-
Ուզում եմ լսել լռության ձայնը... Մարդիկ չգիտեն որ լռությունը լուռ չէ, այն խոսում է։ Երբ լռում ենք լսում ենք լռության տարօրինակ, բայց միևն...
-
Աշուն էր Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով ճամփորդ...
-
Ձմե՞ռ…Իսկ ո՞վ է ասում, որ ձմեռը վատ եղանակ է: Հիմա կմտածեք բոլոր երեխաների նման ես էլ եմ սիրում խաղալ ձյունով: Բայց ես չեմ սիրում խաղալը...