вторник, 14 ноября 2017 г.
Էլեն Կարապետյան 😍
Ես Կարապետյան Էլենն եմ: Ծնվել եմ 2💛💛2 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում: Սովորում
եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, 10-րդ դասարան եմ:😊 Իմ մասնագիտական առարկան
աշխարհագրությունն է: Ես սիրում եմ աշխարհագրություն առարկան: Այն շատ հետաքրքիր է:😘Բացի աշխարհագրությունից սիրում եմ նաև այլ առարկաներ՝ հայոց լեզու և գրականություն,
էկոլոգիա և անգլերեն:💕
воскресенье, 12 ноября 2017 г.
Ձմռան տոները...
Ձմե՞ռ…Իսկ ո՞վ է ասում, որ ձմեռը վատ եղանակ է:
Հիմա կմտածեք բոլոր երեխաների նման ես էլ եմ սիրում խաղալ ձյունով: Բայց ես չեմ սիրում
խաղալը, ես սիրում եմ հենց ձյունը ինքնին, ձնով ծածկված տանիքները, ծառերը, շրջակայքը:
Սպիտա՜կ, գեղեցի՜կ, հանդա՜րտ…Եվ պարզապես՝ սպիտակ ու մաքուր:
Ձյան փաթիլների մեջ կա համ ու հոտ, կա գեղեցկություն,
խորհրդավորություն ինչպես աշնան անձրևի մեջ: Բացի այդ ես սիրում եմ Ամանորը: Սիրում
եմ զարդարված եղևնին, գույնզգույն խաղալիքները, գեղեցիկ և գունավոր լույսերը, լավ ու
պայծառ տրամադրությունը, աստղային երազներն ու արևային մարդկանց այդ ցրտաշունչ ձմռանը:
четверг, 9 ноября 2017 г.
Հուլիոս Կեսար...
Գայոս Հուլիոս Կեսար. հռոմեական պետական, քաղաքական և
ռազմական գործիչ, գրող, պատմագիր։ Մ.թ.ա.
81-78-ին ծառայել է Փոքր Ասիայում, մ.թ.ա. 63-ին ընտրվել է
մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61-ին՝ նշանակվել Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ։ Մ.թ.ա. 60-ին Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը, 58-51-ին՝ նվաճել Անդրալպյան Գալիան, 49-45-ին՝ հաղթել քաղաքացիական պատերազմում։ Կեսարը նաև առաջին հռոմեացի զորավարն էր որը անցել էր Հռենոս գետը և
արշավանք սկսել դեպի Բրիտանիա։ Հուլիոս Կեսարը հռչակվել է
«հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44), ստացել «իմպերատոր» տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական (հուլյան տոմար) բարեփոխումներ։ Սպանվել է
հանրապետական ծերակուտականների դավադրությամբ։
Փոքրիկ դրախտ.Խուլիո Կորտասար...
Ստեղծագործությունը այն մասին էր, որ մարդիկ երջանկանում են
ոչ թե ոսկե ձկներով, այլ նրանք իրենց ներշնչել էին: Այսինքն` պետք չէ փնտրել ինչ-որ
բան երջանկանալու համար, այլ պետք է ներշնչվել, որ դու երջանիկ ես: Այդ մարդիկ այնքան
լավատես էին, որ ամեն ինչի մեջ լավն էին տեսնում: Այս պատմվածքը միջին խավի մասին էր:
Подписаться на:
Сообщения (Atom)
Saying Googbye
My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...
-
Ուզում եմ լսել լռության ձայնը... Մարդիկ չգիտեն որ լռությունը լուռ չէ, այն խոսում է։ Երբ լռում ենք լսում ենք լռության տարօրինակ, բայց միևն...
-
Աշուն էր Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով ճամփորդ...
-
Ձմե՞ռ…Իսկ ո՞վ է ասում, որ ձմեռը վատ եղանակ է: Հիմա կմտածեք բոլոր երեխաների նման ես էլ եմ սիրում խաղալ ձյունով: Բայց ես չեմ սիրում խաղալը...