понедельник, 16 марта 2020 г.

Արմենուհի Տիգրանյան

Արմենուհի Տիգրանի Տիգրանյանը ծնվել է 1888 թվականին, սովորել է Ալեքսանդրապոլում՝ աղջիկների ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Թիֆլիսի օրիորդաց գիմնազիայում:
Վաղ տարիքից գրել է բանաստեղծություններ։ 1905 թվականից նրա բանաստեղծությունները հրապարակվել են տարբեր պարբերականներում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Հայ օրիորդաց միության նախագահը: 1914 թվականին Թիֆլիսում Մենուհի գրական կեղծանվամբ լույս են տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը։ 1917 թվականին ամուսնացել է Վարդգես Ահարոնյանի հետ։

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց որոշ ժամանակ անց մեկնել է Փարիզ, որտեղ գտնվում էր Ահարոնյանների ընտանիքը։ 1923 թվականին ամուսնու հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ շարունակել է զբաղվել գրական գործունեությամբ։ Նրա աշխատությունների մեծ մասը հրապարակվել է ԱՄՆ-ում լույս տեսնող գրական-գեղարվեստական Հայրենիք օրաթերթում։ Գրականությունից բացի Արմենուհի Տիգրանյանը զբաղվել է նաև հասարակական աշխատանքով․ մոտ երեսուն տարի շարունակ նա հայոց լեզու և գրականություն է տարածել ամերիկահայ նոր սերդի շրջանում, եղել է ուսուցչուհի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Լոնգ Այլենդի հայկական դպրոցներու։ Ամուսնու հետ միասին կազմել է հայոց լեզվի «Հրազդան» դասագրքերը՝ չորս տարիների դասընթացով, դասագրքերն ունեցել են մի քանի հրատարակություն։
Արմենուհի Ահարոնյանի հասարակական գործունեության դաշտերից մեկն էլ եղել է Կարմիր Խաչ-Հայ օգնության միությունը, որին իր նպաստն է բերել ոչ միայն իբրև Նյու Յորքի Վաշինգտոն-Հայցի մասնաճյուղի անդամ, այլ հաճախ նաև որպես ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ, երբեմն նաև՝ ատենապետուհի։
Ըստ գրականագետների, Եղիշե Չարենցը մտերիմ հարաբերություններ է ունեցել Արմենուհու հետ։ Արմենուհի Տիգրանյանին է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով բանաստեղծությունների շարքը, որը Չարենցը գրել է 1920 թվականին և առաջին անգամ տպագրվել է Չարենցի երկերի ժողովածուի 1-ին հատորում։
Արմենուհի Տիգրանյանը մահացել է 1962 թվականին՝ երկարատև և ծանր հիվանդությունից։


Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...