Աշխարհագրական տվյալներ
Եգիպտոսը արևմուտքում սահմանակից է Լիբիային, հարավում՝ Սուդանին,արևելքումԻսրայելին և Պաղեստինյան ինքնավարությանը. Ունի նաև ծովային սահման Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ:Հյուսիսում ողողվում է Միջերկրական, արևելքում՝ Կարմիր ծովի ջրերով։ Եգիպտոսին է պատկանում ամենամեծ արհեստական ջրանցքը՝ Սուեզի ջրանցքը, որը միացնում է Միջերկրական և Կարմիր ծովերը, և հանդիսանում ամենակարճ ծովային ճանապարհը Ատլանտյան օվկիանոսից դեպի Հնդկական օվկիանոս:
Եգիպտոսի ամբողջ տարածքով՝ հարավից հյուսիս, հոսում է աշխարհի ամենխոշոր երկու գետերից մեկը՝ Նեղոսը:
Օգտակար հանածոները
Երկրի ընդերքը հարուստ է նավթի, բնական գազի, երկաթի, հանքաքարի, ֆոսֆատների, կրաքարի, մանգանի, ցինկի, կապարի պաշարներով:
Ներքին ջրերը`Նեղոս գետը, համարվում է աշխարհի ամենաերկար գետերից մեկ (6671 կմԱյդ գետն էլ դարձել է եգիպտական քաղաքակրթության հիմքը։ Եգիպտոսը անվանվել է նաև Նեղոսի պարգև:
Հողերը և բուսականությունը
Երկրի տարածքի 96 %-ը կազմում են անապատները,
4 %-ը մտնում է Նեղոսի հովտի մեջ:
Կենդանական աշխարհը
Եգիպտոսի ֆաունան՝ եղնիկ, աղվես, դաշտամուկ, բորենի, հիենա, գետաձի, կոկորդիլոս, մեծ քանակությամբ թռչուններ, միջատներ, մողեսներ և օձեր:
Комментариев нет:
Отправить комментарий