понедельник, 22 октября 2018 г.

Խեցեգործություն


Խեցեգործություն

Իրենց հմտությամբ ու որակով զարմանք ու հիացմունք են առաջացնում ժամանակի խեցեգործ վարպետների աշխատանքները։ Նրանք պատրաստել են հազարավոր խեցանոթներ, որոնք ունեցել են բազմաբնույթ կիրառական նշանակություն։

Խեցեգործություն,նաև բրուտագործությունկավագործությունկավի ու նրա հանքային հավելանյութերի խառնուրդների, ինչպես նաև օքսիդների և անօրգանական այլ միացությունների եռակալումից և թրծումից ստացվող իրերի և նյութերի պատրաստման գործընթաց։ Խեցեգործության նախնական արտադրությունը մարդկային հասարակությունը յուրացրել է իր զարգացման որոշակի փուլում։ Սկզբնական շրջանում առավելապես արտադրվել է ամանեղեն։ Այնուհետև խեցեգործությունը ծառայել է նաև որպես նշաններիզարդանախշերիդաջվածքներիհիերոգլիֆների, գեղագրերի և սեպագրերի սևեռման միջոց։

Պատմական ակնարկ

Կավը իբրև հնագույն շինանյութ նպաստել է նաև ճարտարապետության զարգացմանը, որի օգտագործման առաջին օրինակը վերագրվում է Տրիպոլիի մշակույթին (մ. թ. ա. I հազարամյակ)։ Մերձավոր Արևելքի երկրներում օգտագործվել է հում, ապա թրծված աղյուսըԲաբելոնումԵգիպտոսում և Իրանում՝ ջնարակված և հախճապատ սալիկներ։ Հին Չինաստանում բարձրորակ սպիտակ կավից (կաոլին) սպասք էր պատրաստվում, որի շնորհիվ մ թ ա առաջին հազարամյակում սկզբնավորվեց ճենապակետիպ իրերի, հետագայում նաև մաքուր ճենապակու արտադրությունը։

Խեցեգործական արտադրություն

Խեցեգործական իրերը և նյութերը դասակարգում են ըստ նշանակության և հատկությունների, ինչպես նաև օգտագործվող հիմնական հումքի կամ եռակալված խեցեղենի ֆազային բաղադրության։ Ըստ հումքի բաղադրության և թրծման ջերմաստիճանի խեցեգործական իրերը բաժանվում են երկու դասի, լրիվ և մասամբ եռակալված։ Տարբերում են՝ կոպիտ (օրինակ, շինարարական և շամոտային աղյուս) և նուրբ (օրինակ ճենապակիհախճապակի) խեցեղեն։ Խեցեգործության հիմնական հումքը կավն է և կաոլինը։ Նուրբ խեցեղենի նախնական զանգվածի կարևոր բաղադրիչներն են դաշտային սպաթները և քվարցը։
Ըստ պատրաստման եղանակի խեցե զանգվածները լինում են

փոշենման

պլաստիկ

հեղուկ

Խեցեղենի կաղապարման եղանակն ընտրում են՝ ելնելով շինվածքի կամ իրի ձևից։ Պարզ ձև ունեցող շինվածքները (հրակայուն աղյուս, երեսպատման սալիկներ) պատրաստվում են փոշենման զանգվածից՝ պողպատե մամլիչ կաղապարներում։ Որմնանյութերը (աղյուս, երեսպատման սալիկներ, կղմինդր) կաղապարում են պլաստիկ զանգվածներից՝ շնեկավոր վակուումային մամլիչներում, իսկ տնտեսական ճենապակին և հախճապակին՝ գիպսե կաղապարներում։ Կաղապարված իրերը այնուհետև չորացվում են չորանոցներում։ Խեցեգործական արտադրության ամենակարևոր տեխնոլոգիական պրոցեսը թրծումն է, որն ապահովում է եռակալման անհրաժեշտ աստիճանը։ Եռակալման հետևանքով փոքրանում են շինվածքների և իրերի չափերը, մեծանում դրանց մեխանիկական ամրությունն ու խտությունը։ Ճենապակե, հախճապակե և այլ նուրբ խեցեղեն իրերը թրծումից առաջ պատում են ջնարակով, որը թրծման բարձր ջերմաստիճաններում (1000 - 1400 °C) հալվում է՝ առաջացնելով անջրաթափանց և անգազաթափանց ապակենման շերտ։






Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...