Բաոբաբ (լատ.՝ Adansonia digitata), փիփերթազգիների ընտանիքի ծառատեսակ է, որը հիմանականում
տարածված է Աֆրիկայի չոր
արևադարձային սավաննաններում։ Նույնն է՝ Վարազածառ,
կապկածառ:
Adansonia ցեղն իր անվանումն ստացել է ֆրանսիացի բնախույզ և բուսաբան Միշել Ադանսոնի պատվին (1727 - 1806), «digitata» (լատ.՝ digitus՝ մատ) տեսակի անվանումը պայմանավորվում է տերևների ձևով՝ դրանք ունեն մատների ձև՝ մեկ տերևին՝ 5-7 «մատ»։