среда, 6 июня 2018 г.

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն..;


Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (Առաջին Պետթատրոն) բացվել է 1922թվականի հունվարի 25-ին, Երևանում, հայ դասական Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի (ռեժ. Լևոն Քալանթար) բեմադրությամբ՝ որպես Առաջին պետական թատրոն։

Հունիսյան ճամբար․ օր 7-րդ



Այսօր մեր օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով։

вторник, 5 июня 2018 г.

Հունիսյան ճամբար․ օր 6-րդ



Այսօր մեր առավոտը մի փոքր տարբերվում էր մեր մնացած ճամբարային առավոտներից։ Այս առավոտը մարզական էր։ Հետո սկսեցինք մեր ամենօրյա հաճելի երգ ու պարը։

понедельник, 4 июня 2018 г.

Հունիսյան ճամբար․ օր 5-րդ


Այսօր մեր ճամբարային օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Պարապմունքից հետո մենք բարձրացանք ֆիլմ դիտելու։ Ֆիլմի վերնագիրն էր «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը»։ Ֆիլմը դիտելուց հետո քննարկեցինք այն։ Շատ հետաքրքիր էր։

суббота, 2 июня 2018 г.

«Ուսումնական Գյումրի» նախագիծ․․․

Վարդան Մամիկոնյանի արձան

Վարդան Մամիկոնյան (388 - 451), 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թվականների հայ ազատագրական շարժման առաջնորդ։ Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտում հայոց զորքերի հրամանատարն էր։ Այն տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26ին՝ Վասպուրականի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում։ Հայոց բանակը բաղկացած էր 66 000 զինվորներից, իսկ պարսիկների բանակը՝ 90 000 զինվորից, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Ճակատամարտը վերջացավ պարսիկների հաղթանակով։ Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում։ Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։

пятница, 1 июня 2018 г.

Հունիսյան ճամբար․ օր 4-րդ



Հունիսյան ճամբարի 4րդ օրը  մենք ինչպես միշտ սկսեցինք երգ ու պարով։ Ընդհանուր պարապունքից հետո մեր ջոկատը ուղևորվեց դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ։

Հունիսյան ճամբար․ օր 3-րդ


Ամառային ճամբարի երրորդ օրը մենք սկսեցինք երգ ու պարով։ Ընդհանուր պարապունքից հետո մենք ջոկատով գնացինք ֆիլմ դիտելու։ Ֆիլմի վերնագիրն էր «Խոսում է Երևանը»։ Ֆիլմում պատմվում էր հին Երևանի մասին։ Խոսվում էր հրապարակի մասին, Կոմիտասի արձանի մասին, քոչարի պարողների արձանի մասին և այլ պատմամշակութային վայրերի մասին։ Ինչպես միշտ ֆիլմից հետո քննարկեցինք այն։ Հետո ունեցանք փոքրիկ ընդմիջում։ Ընդմիջման ավարտից հետո հավաքվեցինք և պլանավորեցինք մեր վաղվա անելիքները։

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...