пятница, 1 июня 2018 г.

Հունիսյան ճամբար․ օր 4-րդ



Հունիսյան ճամբարի 4րդ օրը  մենք ինչպես միշտ սկսեցինք երգ ու պարով։ Ընդհանուր պարապունքից հետո մեր ջոկատը ուղևորվեց դեպի Արևմտյան դպրոց-պարտեզ։

Հունիսյան ճամբար․ օր 3-րդ


Ամառային ճամբարի երրորդ օրը մենք սկսեցինք երգ ու պարով։ Ընդհանուր պարապունքից հետո մենք ջոկատով գնացինք ֆիլմ դիտելու։ Ֆիլմի վերնագիրն էր «Խոսում է Երևանը»։ Ֆիլմում պատմվում էր հին Երևանի մասին։ Խոսվում էր հրապարակի մասին, Կոմիտասի արձանի մասին, քոչարի պարողների արձանի մասին և այլ պատմամշակութային վայրերի մասին։ Ինչպես միշտ ֆիլմից հետո քննարկեցինք այն։ Հետո ունեցանք փոքրիկ ընդմիջում։ Ընդմիջման ավարտից հետո հավաքվեցինք և պլանավորեցինք մեր վաղվա անելիքները։

четверг, 31 мая 2018 г.

Փոխադրություն․ «Հաջողակ» գործարարը և «Ջոն Ռոքվելլերը»

Մի գործարար մինչև ականջների ծայրը խրված էր պարտքերի մեջ։ Պարտքատերերն անընդհատ ճնշում էին, իսկ մատակարարները գումար էին ուզում։
Մի օր նա նստած էր այգում և մտածում էր, թե ինչ անի, որպեսզի փրկի իր գործակալությունը սնանկացումից։ Հանկարծ մոտեցավ մի ծերուկ։
Ծերուկը հարցրեց գոծարարին, թե ինչու է տխուր։
Գործարարը պատմեց,  թե ինչն է մտահոգում իրեն։ Ծերուկը հանեց մի կտրոն և մեկնեց տղային և այնպես արագ անհետացավ, ինչպես հայտնվել էր,ասելով, որ մենք կհանդիպենք ուղիղ մեկ տարի անց նույն վայրում և դու կվերադարձնես գումարը։

среда, 30 мая 2018 г.

Հունիսյան ճամբար․օր 2-րդ




Այսօր մեր ճամբարային օրը սկսեց ընդհանուր պարապմունքով։ 20 րոպե պարելուց հետո մեր ջոկատը գնաց վավերագրական ֆիլմ դիտելու։

вторник, 29 мая 2018 г.

Հունիսյան ճամբար․ օր 1-ին



Հունիս ամսվա ճամբարի շրջանակներում ես ընտրեցի իմ ջոկատավարին` ընկեր Էլենին։ Այսօր` մայիսի 29ին մենք մեր ջոկատով քննարկեցինք, թե ինչ պետք է անենք երկու շաբաթվա ընթացքում։ Որոշեցինք թափառել քաղաքով, իսկ հունիսի 5ին ուսումնական Գյումրի նախագծի շրջանակներում գնալ Գյումրի։

четверг, 24 мая 2018 г.

Հաշվետվություն․․․

Հայոց լեզու
Գրականություն
Նախագծային բլոգ
Իմ կարծիքով գրականություն առարկայից գնահատականս պիտի լինի 8(հաշվի եմ առնում նաև իմ նախագծային բլոգը և դասարանային քննարկումները), իսկ հայոց լեզվից 7։

среда, 23 мая 2018 г.

Իմ երազած երկիրը...

Ես ուզում ապրել լավ երկրում։Հայ ժողովուրդը շատ լավ և միասնական ժողովուրդ է, բայց կարգապահ չէ։
Առաջին խնդիրը` ախտոտվածությունն է։
Ես մի քանի օր առաջ ականատես եղա մի դեպքի։ Մի տղամարդ`մոտ 60 տարեկան, հանեց ծխախոտը, փակ էր տուփը։ Բացեց,հանեց վրայի թուղթը և գցեց գետնին, բայց աղբամաը ոչ հեռու դրված էր։

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...