Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում։ Բացվում են վայրի վարդերը, դեղին, սպիտակ, երբ գարուն է լինում տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում:
Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում: