Շուկա, փոխանակության ոլորտ, սոցիալ-տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնց միջոցով իրականացվում է ապրանքների իրացումն ու դրսևորվում դրանցում մարմնավորված աշխատանքի հասարակական բնույթը։ Շուկան տնտեսական ազատության վրա հիմնված համակարգ է, որը դրսևորվում է ազատ ձեռներեցությամբ, գնագոյացմամբ, մրցակցությամբ, տեղեկատվությամբ և
այլնով։
четверг, 17 мая 2018 г.
Փողի գործառույթները․․․
Արժեքի չափի
Փողի՝ որպես ընդհանրական համարժեքի ավարտուն ձևի կամ միասնական էտալոնի ի
հայտ գալը կապված է դրա միջոցով տարբեր ապրանքների արժեքների չափակցման
անհրաժեշտության հետ։ Բոլոր ապրանքների արժեքը չափակցվում է փողի միջոցով, որի
հիմքի վրա էլ տեղի է ունենում նրանց փոխանակությունը։ Փողի միջոցով չափվում են նաև
եկամտի՝ ծախսի և պարտավորության արժեքները։
Փողի էությունն ու ծագումը․․․
Տնտեսագետներից շատերը փողի էությունը, դրա կատարած ֆունկցիաները քննարկել
ու վերլուծել են այն ժամանակվանից սկսած, երբ գոյություն է ունեցել փողը, սակայն
խնդիրը հենց նրանում է, թե ինչպես է առաջացել փողը։ Փողի էության, դրան բնորոշ
ֆունկցիաների մասին պատկերացում են ունեցել դեռևս հին հույն փիլիսոփաներ Քսենոփոնը, Պլատոնը և Արիստոտելը։
Գունավոր հեղափոխություն․․․
Գունավոր հեղափոխություն կամ Թավշյա հեղափոխություն հավաքական հասկացողություն է, որը կիրառվում է հեղափոխությունը բնութագրելու համար, ինչպես նաև, 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում տեղի ունեցած լայն արձագանք ստացած, առանց բռնի ուժի կիրառման որոշ խռովությունների, զանգվածային բողոքի ակցիաների վերաբերյալ։
вторник, 15 мая 2018 г.
Ջորջ Օրվել․․․Անասնաֆերմա․․
Օրվելը գիրքը գրել է Երկրորդ
աշխարհամարտի ընթացքում, այն հրատարակվել է 1945-ին։ Սակայն գիրքը հանրային
մեծ ճանաչում է ստացել ավելի ուշ՝ 1960-ականներին՝ Սառը
պատերազմի շրջանում։ Այժմ «Անասնաֆերման» համարվում է դասական
ստեղծագործություն։ Անգլիացի հռչակավոր գրող Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» և «1984»
վեպերը քսաներորդ դարի «հակաուտոպիայի» հանրահայտ նմուշներ են, ուր հեղինակ
քննարկում է տոտալ ռեժիմների պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։
Подписаться на:
Сообщения (Atom)
Saying Googbye
My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...
-
Ուզում եմ լսել լռության ձայնը... Մարդիկ չգիտեն որ լռությունը լուռ չէ, այն խոսում է։ Երբ լռում ենք լսում ենք լռության տարօրինակ, բայց միևն...
-
Աշուն էր Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով ճամփորդ...
-
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ ։ ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականա...