Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին
իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև
մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը:
Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը
և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: