«Եռանկյունաչափություն» տերմինը որպես մաթեմատիկական դիսցիպլին
ներմուծել է գերմանացի մաթեմատիկոս Պիտիսկուսը իր 1595 թվականին
հրապարակված «Եռանկյունաչափություն, կամ համառոտ ու պարզ աշխատություն
եռանկյունների լուծման մասին» (լատ.՝ Trigonometria: sive de solutione triangulorum tractatus
brevis et perspicuus) գրքում։
пятница, 2 февраля 2018 г.
Բանկ․․․
Բանկ՝ (իտալերերն Banco բառից, որը նշանակում է սեղան, նստարան, որի վրա փոխանակողները շարում էին դրամները) ֆինանսական կազմակերպություն, որը կենտրոնացնում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցները՝ ավանդներ ներգրավելու միջոցով և տեղաբաշում է դրանք՝ վարկերի, փոխառությունների տրամադրման, ավանդների տեղաբաշխման և ներդրումների իրականացման միջոցով։
Ապահովագրություն․․․
Ապահովագրություն, որոշակի վճարի դիմաց ռիսկի փոխանցում մի սուբյեկտից
մեկ այլ սուբյեկտի։ Ռիսկի կառավարման տեսակ է։ Ապահովագրության է ենթակա այն կանխատեսելի
(անորոշ) ռիսկը, որի տեղի ունենալը կարող է լինել պատահական և ոչ անխուսափելի։
Ապահովագրության իրականացման հիմնական շարժիչ ուժերն են՝
Ֆիզիկական և իրավաբանական անձանց այն գույքային շահերը,
որոնք կապված են տարբեր ռիսկերի տեղի ունենալու հետևանքով իրենց հասցված վնասների գծով
փոխհատուցում ստանալու հետ։
четверг, 1 февраля 2018 г.
Սպարապետություն,հազարապետություն,ասպետություն,մաղխազություն
Սպարապետություն, զինված ուժերը կառավարող արքունի գործակալություն հին և միջնադարյան Հայաստանում։ Գործակալը՝ գլխավոր հրամանատարը, կոչվել է սպարապետ։ 4-5-րդ դարերին սպարապետությունը ժառանգաբար վարել են Մամիկոնյանները։ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո սպարապետությունը պահպանել է իր իրավունքները և
զգալի դեր խաղացել մարզպանական Հայաստանի կառավարման գործերում։ Հայկական ռազմական ուժերը կենտրոնացնելով իր ձեռքում՝ սպարապետությունը պայքարել է երկրի ինքնուրույնության համար, գլխավորել Սասանյան Պարսկաստանի դեմ բռնկված հայ ազատագրական շարժումները (450-451, 481- 484 և այլն)։ 9-11-րդ դարերին Սպարապետություն վարել են Բագրատունիների, ապա՝ Պահլավունիների ներկայացուցիչները։ Կիլիկյան Հայաստանում սպարապետություն հիմնականում վարել են Ռուբինյանների և Հեթումյանների ներկայացուցիչները, սակայն այն չի եղել այդ տների մենաշնորհը։ Սպարապետություն հանձնվել է նաև զինվորական գործում աչքի ընկած այլ ավատատեր բերդատերերի։
среда, 31 января 2018 г.
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը...
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ։ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականացվել է 2007–2009 թթ.-ի ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երևանի պետական համալսարանի և այլ գիտական կառույցների մասնագետների կողմից։
Տեսակների վիճակի գնահատումը և կատեգորիաների որոշումը իրականացվել է միջազգային չափորոշիչների հիման վրա՝ Բնության պահպանության միջազգային միության դասակարգիչների կիրառմամբ (IUCN, 2007–2009, տարբերակ 3.1)։
Подписаться на:
Сообщения (Atom)
Saying Googbye
My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...
-
Ուզում եմ լսել լռության ձայնը... Մարդիկ չգիտեն որ լռությունը լուռ չէ, այն խոսում է։ Երբ լռում ենք լսում ենք լռության տարօրինակ, բայց միևն...
-
Աշուն էր Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով ճամփորդ...
-
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ ։ ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականա...