пятница, 2 февраля 2018 г.

Հայաստանի բանկային համակարգ․․․

Հայաստանի բանկային համակարգը Հայաստանի ֆինանասական շուկայի խոշորագույն մասնակիցն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում են 21 առևտրային բանկեր 405 մասնաճյուղերով։

Բանկ․․․

Բանկ՝ (իտալերերն Banco բառից, որը նշանակում է սեղան, նստարան, որի վրա փոխանակողները շարում էին դրամները) ֆինանսական կազմակերպություն, որը կենտրոնացնում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցները՝ ավանդներ ներգրավելու միջոցով և տեղաբաշում է դրանք՝ վարկերի, փոխառությունների տրամադրման, ավանդների տեղաբաշխման և ներդրումների իրականացման միջոցով։

Ապահովագրության ձևերը և տեսակները․․․

Համաձայն "Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին" ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն։ Ընդ որում պարտադիր ապահովագրության դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են առանձին օրենքով (տես օրինակ՝ ԱՊՊԱ մասին օրենքը)։

Ապահովագրություն․․․

Ապահովագրություն, որոշակի վճարի դիմաց ռիսկի փոխանցում մի սուբյեկտից մեկ այլ սուբյեկտի։ Ռիսկի կառավարման տեսակ է։ Ապահովագրության է ենթակա այն կանխատեսելի (անորոշ) ռիսկը, որի տեղի ունենալը կարող է լինել պատահական և ոչ անխուսափելի։
Ապահովագրության իրականացման հիմնական շարժիչ ուժերն են՝
Ֆիզիկական և իրավաբանական անձանց այն գույքային շահերը, որոնք կապված են տարբեր ռիսկերի տեղի ունենալու հետևանքով իրենց հասցված վնասների գծով փոխհատուցում ստանալու հետ։

четверг, 1 февраля 2018 г.

Սպարապետություն,հազարապետություն,ասպետություն,մաղխազություն

Սպարապետությունզինված ուժերը կառավարող արքունի գործակալություն հին և միջնադարյան Հայաստանում։ Գործակալը՝ գլխավոր հրամանատարը, կոչվել է սպարապետ։ 4-5-րդ դարերին սպարապետությունը ժառանգաբար վարել են Մամիկոնյանները։ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո սպարապետությունը պահպանել է իր իրավունքները և զգալի դեր խաղացել մարզպանական Հայաստանի կառավարման գործերում։ Հայկական ռազմական ուժերը կենտրոնացնելով իր ձեռքում՝ սպարապետությունը պայքարել է երկրի ինքնուրույնության համար, գլխավորել Սասանյան Պարսկաստանի դեմ բռնկված հայ ազատագրական շարժումները (450-451, 481- 484 և այլն)։ 9-11-րդ դարերին Սպարապետություն վարել են Բագրատունիների, ապա՝ Պահլավունիների ներկայացուցիչները։ Կիլիկյան Հայաստանում սպարապետություն հիմնականում վարել են Ռուբինյանների և Հեթումյանների ներկայացուցիչները, սակայն այն չի եղել այդ տների մենաշնորհը։ Սպարապետություն հանձնվել է նաև զինվորական գործում աչքի ընկած այլ ավատատեր բերդատերերի։

среда, 31 января 2018 г.

ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը...

ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ։ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականացվել է 2007–2009 թթ.-ի ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երևանի պետական համալսարանի և այլ գիտական կառույցների մասնագետների կողմից։
Տեսակների վիճակի գնահատումը և կատեգորիաների որոշումը իրականացվել է միջազգային չափորոշիչների հիման վրա՝ Բնության պահպանության միջազգային միության դասակարգիչների կիրառմամբ (IUCN, 2007–2009, տարբերակ 3.1)։

Կարմիր գիրք․․․


ՀՀ Կարմիր գրքում ընդգրկված ողնաշարավոր կենդանիների
տեսակների քանակը՝ ըստ կարգաբանական խմբերի և
հազվագյուտության կարգավիճակի
Կարգաբանական խումբՏեսակների
ընդհանուր
քանակը
Տեսակների քանակը
Տեսակների քանակը
Միջազգային Կարմիր
գրքում
անհետացածանհետացողհազվագյուտկրճատվողանորոշ
Ձկներ2212
Երկկենցաղներ11
Սողուններ116417
Թռչուններ672034133
Կաթնասուններ18236631


Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...