Լուսանկարչություն բառի համարժեքը՝ photography (հուն․
phōtos՝ լույս և γραφή՝ գծային պատկերում, նկարչություն) կիրառության մեջ է
մտել Սըր Ջոն Հերշելի Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած դասախոսության շնորհիվ 1839
թվականի մարտի 14-ին։ Սակայն նույն թվականի փետրվարի 25-ին գերմանական
«Վոսիշե Ցայտունգ» (Vossische Zeitung) թերթում հրատարակված հոդվածում գերմանացի
աստղագետ Յոհան ֆոն Մեդլեռը օգտագործել էր այդ բառը։Հայտնի է նաև, որ դեռևս 1834 թվականին
լուսանկարչության անկախ հայտնագործող Անտուան Հերկյուլ Ֆլորանսն իր
պրոցեսն անվանել է ֆոտոգրաֆիե (ֆրանս․` photographie):
вторник, 28 ноября 2017 г.
Պատմություն...
Պատմություն գիտությունների ոլորտ,
ինչպես նաև հումանիտար գիտություն, որի ուսումնասիրության առարկան ընդգրկում է
մարդու գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերը, կյանքի
կազմակերպումը անցյալում։
Ավելի
նեղ իմաստով պատմությունը գիտություն է, որն ուսումնասիրում է բոլոր հնարավոր
աղբյուրները անցյալի մասին՝ պատճառահետևանքային կապը վերականգնելու, պատմական
ընթացքն ընկալելու, փաստերը նկարագրելու և իրադարձությունների մասին կարծիքներ
կազմելու համար։
Տնտեսագիտություն...
Տնտեսագիտություն, հասարակական գիտություն, որի հետազոտության առարկան
արտադրական հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման
օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական
օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը,
եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական
ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ
դիալեկտիկական միասնության մեջ։
понедельник, 27 ноября 2017 г.
Դինո Բուցատի Առնետները...
Պատվածքը առնետների
և կատուների մասին էր: Մի օր հերոսներից մեկի տան կտուրում ձայն է լսվում: Մտածում
է, որ առնետներ են: Առավոտյան նա իր հորը ասում է, մեր տանը առնետներ կան, սակայն հայրը
ասում է, որ այդպիսի բան չի կարող լինել:
Առնետը
կենդանու տեսակ է, մենք
բոլորս էլ գիտենք, սակայն այստեղ Դինո Բուցատին առնետներին
որպես կենդանի չի ներկայացնում, այլ՝ մարդու: Մեր կյանքում շատ հաճախ ենք
հանդիպում պատահականությունների կամ էլ ինչպես մենք ենք սիրում այն անվանել` «հրաշքների»: Հաճախ այդ
պատահականություններից որևէ մեկը կարող է մեր կյանքի վրա մեծ ադեցություն թողնել: Այստեղ էլ է խոսվում պատահականությունների և մարդկային վախի
մասին:
Վախ...
Ի՞նչ է դա: Արատ, հիվանդություն, թե՞ հույզ: Իմ կարծիքով` իրեն տանջելու համար մարդու կողմից ստեղծված հույզ:
воскресенье, 26 ноября 2017 г.
Подписаться на:
Сообщения (Atom)
Saying Googbye
My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...
-
Ուզում եմ լսել լռության ձայնը... Մարդիկ չգիտեն որ լռությունը լուռ չէ, այն խոսում է։ Երբ լռում ենք լսում ենք լռության տարօրինակ, բայց միևն...
-
Աշուն էր Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով ճամփորդ...
-
ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը հաստատվել է Հայաստանի կառավարության 29.01.10 թ.-ի թիվ 71–Ն որոշմամբ ։ ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականա...